Ջաջուռից, Սարամեջից, Մեղրաշատից ու Սարիարից պատանիները կազմել էին իրենց գյուղի պահանջներին հատուկ ծրագրեր, որոնք այսօր ներկայացրին մյուս գյուղերի ու գյուղատնտեսության նախարարի դատին:
9-րդ դասարանցի Մանվելը ծնողների հետքերով է գնալու՝ մեղվաբուծությամբ է զբաղվելու: Դպրոցականների մեծ մասը մի քանի ամիս են աշխատել իրենց նախագծերի վրա: Մանվելից նախագիծն ավելի քիչ ժամանակ է խլել, քանի որ մանկուց ծանոթ է այդ գործին:
Պատանիներն ասացին, որ այս կամ այն ոլորտն ընտրել են` հիմնվելով իրենց մարզի կամ գյուղի շուկայի ուսումնասիրության ու պահանջարկի վրա: Դիանան Լեռնագոգ գյուղից ներկայացնում էր հավկիթներ արտադրելու իր նախագիծը: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ նախագիծը ներկայացնելիս ամենակարեւորը համոզիչ խոսելն է:
Հաղթած նախագծին գումարը տրամադրելու է «Հեյֆեր» ընկերությունը` 40 հազար դրամի սահմաններում: Դպրոցականներն ասացին, որ այդքան գումարը սկզբնական շրջանում բավարար կլինի իրենց նախագծերն իրականացնելու համար:
Իսկ թե ինչպես կազմակերպել իրենց բիզնեսը, երեխաները սովորել են գյուղերում գործող բիզնես խմբակներում: Նախագծի կազմակերպիչներից «Զարգացման սկզբունքներ» հասարակական կազմակերպության տնօրենը Աիդա Ավետիսյանը նշեց, որ գյուղերում, բացի տնտեսականից եւ սոցիալականից, երեխաների գլխավոր խնդիրներից է կրթությունը: