Փառատոնի բացումն ազդարարվեց Սայաթ-Նովա փողոցում՝ Տիկնիկային թատրոնի դիմաց, որտեղ թատերական ինստիտուտի նախապատրաստական կուրսի ուսանողները բեմական կերպարներով խաղում էին անցորդների համար:
2008 թվականին ընդամենը 4 հայտ ունեին՝ բոլորը թատերական ինստիտուտի ուսանողների կողմից: Այս տարի կա 17 հայտ՝ ներառյալ Գյումրու, Շուշիի եւ Վանաձորի թատերախմբերը:
Թատերական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն ասաց, որ փորձում է ստեղծվել ստեղծագործ երիտասարդությանը միավորելու պլատֆորմ:
«Նոր սերունդը, նոր պետության երիտասարդությունը պետք է այլ արժեքային համակարգ ստեղծի: Իսկ ստեղծելու համար պիտի աշխատի, որովհետեւ տանը նստելով, կամ տեսաբանելով, կամ փնովելով, կամ բանբասելով՝ ոչ մի մշակույթ չի ստեղծվի: Մշակույթը ստեղծվում է այ այսպես, բեմում. երբ իրենք համեմատվում են, աճում են, կռվում են, բայց կռվում են թատերական մեյդանում, ոչ թե կուլուարներում», - ասաց Արմեն Մազմանյանը:
Նա հավելեց, որ փառատոնի առանձնահատկությունն այն է, որ այստեղ հենց երիտասարդներն են իրենց ներկայացումների ռեժիսորները, դերասանները, պրոդյուսերները, նկարիչները եւ այլն:
Փառատոնի տնօրեն Հայկ Ավագյանի փոխանցմամբ, նաեւ դպրոցականների հետ աշխատելու ծրագրեր ունեն. - «Ուզում ենք, որ դպրոցականները գան, տեսնեն՝ ինչո՞ւ ոչ, սեր առաջանա դեպի թատրոն: Փառատոնի 11 օրերին նրանց մուտքն անվճար է լինելու: Ունենք մանկական ներկայացումներ եւ կան այնպիսինները, որոնց 10-11-րդ դասարանցիները կարող են ներկա լինել»:
Փառատոնը մեկնարկեց Գոհար Փոքրիկյանի «Երիտասարդություն մեկ գիշերով» ներկայացմամբ, որը բեմադրվել էր դեռ առաջին «Գիսանեի» համար: Պիեսի հեղինակը ռուս ժամանակակից գրող Ալյոնա Չուբարովան է:
«Թեման հեքիաթային է, ներկայացումն էլ կոմեդիայի ժանրի մեջ է», - ասաց Գոհար Փոքրիկյանը: