«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում բանաստեղծ Վահե Արսենն ասաց, որ լավ է, որ Երեւանը գրքի մայրաքաղաք է հայտարարվել, բայց «պետք է ձգտենք իրոք գրքի մայրաքաղաք դառնալ: Իհարկե ընթերցողները քիչն են, երիտասարդների քանի՞ տոկոսն է գրախանութ մտնում, գիրք փնտրում, պետք է ձգտենք, որ մի բան փոխվի», - ասաց նա:
Նա նաեւ նշեց, որ այսօրվա գրողն այնքան հնարավորություններ ունի տպագրվելու եւ ճանաչելի դառնալու ընթերցողներին, որքան Հայաստանում ոչ մի գրող չի ունեցել:
«Հարցը քիչ այլ է. հասնո՞ւմ է գրականությունը ընթերցողին, թե ոչ, կա՞ ընթերցող, թե ոչ, եւ այդ ընթերցողների քանակը որքա՞ն է: Իրական ընթերցողի քանակը միշտ նույնն է, ուղղակի այսօր անկում կա լայն զանգվածների առումով: Իսկ ընթերցողների մշտական զանգված կա, որոնք ե՛ւ ընթերցում են, ե՛ւ հասկանում են, ե՛ւ առհասարակ գրական գործընթացի մեջ են», - ասաց Վահե Արսենը:
«Թե բարոյալքված են, թե արտագաղթում են, թե չի հուզում կամ հացի խնդիր ունեն, որ չեն ընթերցում՝ չգիտեմ, բայց օր օրի բարոյալքվելը, դիմագիծը կորցնելը հենց հոգեւոր արժեքներից, մշակույթից կտրված լինելու արդյունք է», - ասաց բանաստեղծ, հրապարակախոս Հուսիկ Արան:
Հուսիկ Արայի կարծիքով Հայաստանում չկա այն գրական միջավայրը, որը թույլ կտա, որ գրողի ստեղծագործությունները հասնեն ընթերցողին. գրախանութները քիչ են, գրական մամուլում տպագրվելու համար գրողին կամ չեն վճարում, կամ մի պատմվածքի համար 3000-5000 դրամ են վճարում.
«Իսկ գիրք տպագրելու համար պետությունը հոգում է միայն տպագրական ծախսերը, հեղինակին գումարային ոչ մի պարգեւատրում չի հասնում: Երիտասարդ գրողը ստիպված լրագրություն է անում, քանի որ հացի խնդիրը չի կարողանում լուծել, որովհետեւ իր գրական ստեղծագործությամբ ոչ մի դրամ չի կարողանում աշխատել», - ասաց նա:
Բանաստեղծը, սակայն, հավելեց, որ լավ գրողներ ու գրականություն այժմ ստեղծվում է. քիչ`բայց կա:
Իտալացի բանաստեղծ Կլաուդիո Պացանին «Մաքսլիբերթի»- ի հետ զրույցում ասաց, որ իտալացի երիտասարդ գրողների խնդրին այն է, որ «հրատարակիչները հիմնականում ֆինանսավորում են բեսթսելլերները, ոչ թե փորձում են նոր տաղանդ բացահայտել»:
Բելգիացի բանաստեղծ Գերտ վան Իստենդալը, խոսելով բելգիացի երիտասարդ գրողների՝ հանրությանը ճանաչելի դառնալու հնարավորությունների մասին, ասաց, որ Բելգիայում դրանք բազմաթիվ են: Նա նաեւ նշեց, որ բելգիացիները բավականին շատ կարդում են իրենց ժամանակակից գրականությունը:
«Իմ երիտասարդության տարիներից սկսած՝ մարդիկ անընդհատ ասում էին, որ գրքերի վերջը եկել է, մարդիկ չեն կարդում եւ երիտասարդներն էլ չեն գրում: Դա անհեթեթություն է: Նրանք շարունակում են եւ գրում են ոչ միայն այն, ինչ անվանում ենք «հանրամատչելի նովելներ», բայց բարդ բանաստեղծություներ եւ գեղեցիկ ստեղծագործություններ: Իրենց մասնագիտությանը նվիրված, շատ լավատես եւ լուրջ երիտասարդներ են», - նշեց նա:
Ինչպիսի՞ն են թեմաները, որոնց մասին ստեղծագործում են հայ երիտասարդ գրողները հարցին Հուսիկ Արան պատասխանեց. - «Այդ կարծիքն էլ կա, թե այնպես չեք գրում, որ կարդան, բայց այսօր գրողը ամեն թեմայով գրում է, եւ ժանրային առումով էլ ամեն ինչ կա»:
Իսկ բելգիացի երիտասարդ գրողները, ըստ Գերտ վան Իստենդալի, գրում են արագ, կոմերցիոն, եսակենտրոն աշխարհի մասին՝ իրենց աշխարհի մասին. - «Եվ նրանք գրում են այդ աշխարհի մասին ամբողջովին հասկանալով այն, քանի որ դրա մասն են կազմում: Գրում են շատ քննադատական մոտեցումներով, որոնք շատ ինքնատիպ են: Ինձ համար անհնար կլիներ դրա մասին գրելը, որովհետեւ ես այլ սերնդի եմ պատկանում»: