ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտը ցանկանում է մեծացնել Հայաստանի քաղաքական կյանքում կանանց ներկայացվածությունը եւ մասնակցությունը: Այդ նպատակով Երեւանում չորեքշաբթի մեկնարկեց երկօրյա համաժողով, որի ավարտին մշակվելու է եւ առաջիկայում հասարակությանն է ներկայացվել է կանանց հիմնախնդիրներին նվիրված հայեցակարգ:
Ինչպես իր ելույթում նշեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը, 3 տարի Հայաստանում աշխատելու ընթացքում ինքը հաճախ է լսել, որ կնոջ տեղը ոչ թե քաղաքականության մեջ է, այլ ընտանիքում:
«Այս ընթացքում ծանոթանալով շատ տաղանդավոր ու խելացի հայ կանանց հետ եկել եմ այն եզրակացության, որ չօգտագործել նրանց մտավոր ներուժը ուղղակի հանցանք է: Առանց կանանց մասնակցության չի կարող լինել ժողովրդավարություն, բարեփոխումները` քաղաքական, թե տնտեսական, դատապարտված են: Փորձը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ կանանց մասնակցությունը կառավարման եւ որոշում կայացնելու հարցում ցածր է, չափազանց բարձր է կոռուպցիայի մակարդակը», - ասաց դեսպան Յովանովիչը:
Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, ներկայումս Սահմանադրական դատարանի անդամ Արեւիկ Պետրոսյանը իրեն քաղաքականությունից հեռացված չի համարում:
«Իմ բազմաթիվ ելույթների ժամանակ ես ընդգծել եմ, որ քաղաքականությամբ զբաղվելը պետք է ինքնանպատակ չլինի եւ չդառնա կարիերիզմի համար այն գագաթնակետը, որ ամեն ինչ կարող ես ոտնահարել միայն նրա համար, որ հասնես այդ նպատակին կամ քո պաշտոնական վերելքներին եւ այլն: Իրավական առումով որեւէ խնդիրներ եւ խոչընդոտներ գոյություն չունեն, ստեղծված են բոլոր հնարավորությունները: Ես կարծում եմ, որ մենք չունենք այն իրավիճակը, որ քաղաքական խոչընդոտներ լինեն կնոջ` քաղաքական ասպարեզում գործունեություն ծավալելու համար», - կարծիք հայտնեց Պետրոսյանը:
1990-ականների սկզբին Հայաստանի կառավարության անդամ, բնապահպան, այժմ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանի կարծիքով էլ` հայաստանյան հասարակությունը հանդուրժող չէ ինտելեկտուալ մարդու նկատմամբ ընդհանրապես` լինի դա կին, թե տղամարդ:
«Կարծում եմ, որ ոչ թե կնոջ նկատմամբ է բացասական վերաբերմունքը, այլ հենց ինտելեկտի նկատմամբ, այսինքն գիտելիքի, կրթվածության, ինտելեկտի պահանջարկ չկա: Եթե այդ պահանջարկը լինի, կինը ավտոմատ կերպով կլինի ամեն տեղ», - ասաց Դանիելյանը: