Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսը ժամանեց Ուրուգվայ


Ուրուգվայ - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի հայկական եկեղեցում, 10-ը մայիսի, 2011թ.
Ուրուգվայ - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի հայկական եկեղեցում, 10-ը մայիսի, 2011թ.
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Հարավային Ամերիկա հովվապետական այցի շրջանակներում երեքշաբթի օրը ժամանեց Մոնտեվիդեո:

Վեհափառը բրազիլական Սան Պաուլո քաղաքից Ուրուգվայի մայրաքաղաք ժամանեց արգենտինահայ գործարար եւ բարերար Էդուարդո Էռնեկյանի անձնական օդանավով:

Գարեգին երկրորդը դրական գնահատեց Բրազիլիա իր այցելության արդյունքները` նշելով, որ հայկական դպրոցների եւ հասարակական միությունների համար ստեղծել է հիմնադրամ, որը մեկ օրվա ընթացքում կարողացել է հանգանակել 150 հազար դոլար:

Օդանավակայանից Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնեց Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի, ուր նրան դիմավորեցին հավատացյալները:

«Շերաթոն» հյուրանոցում հանդիպելով համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ` Վեհափառը պատասխանեց բազմաթիվ հարցերի` կապված, մասնավորապես, հայ - թուրքական արձանագրությունների, ջավախահայության վիճակի հետ: Նա նշեց, որ շուտով մեկնելու է Վրաստան` տեղում ուսումնասիրելու հայության հիմնախնդիրները:

Անդրադառնալով Ուրուգվայի հայ համայնքում առկա իրավիճակին` Գարեգին երկրորդը նկատեց, որ լարվածությունը հիմնականում մեղմացել է, եւ առաջարկեց միավորել կողք-կողքի գտնվող երկու հայկական դպրոցները:

Չորեքշաբթի օրը Վեհափառը հանդիպում է ունենալու Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի եւ Մոնտեվիդեոյի քաղաքապետ Աննա Օլիվերայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG