Ավելի քան 2 տարի առաջ` 2009-ի փետրվարի 3-ին իր տան մուտքի մոտ դիմահար կրակոցներով սպանվեց Հայաստանի փոխոստիկանապետ, 34-ամյա Գեւորգ Մհերյանը:
Այս առնչությամբ գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով. 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սպանություն, որը կապված է անձի ծառայողական գործունեության հետ), եւ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի հրազենի կրում):
Քրեական գործը քննում էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը:
Հինգշաբթի օրը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրեցին, որ տուժողի իրավահաջորդ` Գեւորգ Մհերյանի հայր Պետրոս Մհերյանի` Գլխավոր դատախազին հղած դիմումի հիման վրա, նաեւ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան (այն մասին, որ նմանատիպ գործերը ենթակա են քննության Ոստիկանության մարմիններին), քրեական գործը 2011 թվականի փետրվարի 17-ին ուղարկվել է ՀՀ ոստիկանություն` նախաքննությունը շարունակելու համար:
Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ քրեական գործը ուղարկվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչություն` հետագա նախաքննությունը շարունակելու համար: Գործով կասկածյալներ կամ կալանավորվածներ այս պահին չկան: