Դելֆինարիայի կառուցման նախագիծը Հայաստանում իրականացնում է ուկրաինական «Ներում» ընկերությունը, որը դելֆինարիաներ է կառուցել Կիեւում, Օդեսայում, Դոնեցկում, Խարկովում:
Դելֆինարիան զբաղեցնելու է Կոմիտասի անվան զբոսայգու նախկին ատրակցիոնների տարածքը: Մետաղական կոնստրուկցիայով կառույցի ստորին հատվածում տեղադրվելու են տեխնիկական սարքավորումները, իսկ աստիճանները կտանեն դեպի տրիբունա, որտեղ 5մետր խորությամբ 18 մետր շառավղով ջրավազանն է։ 4 դելֆինները, 2 ծովային կատուն, 1 ջրառյուծը Երեւան կբերվեն Օդեսայից։
Ջրավազանը աշխատելու է ողջ տարին. ամռանը` բացօթյա, իսկ ձմռանը փակվելու է ապակյա ծածկով։ Կառույցը նախատեսված է 900 հանդիսատեսի համար։
Շինարարությունն իրականացնող ուկրաինական նույն կազմակերպությունն իրականացնելու է նաեւ դելֆինարիայի սպասարկումն ու շահագործումը։
Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն` դելֆինարիայի շահագործումից ստացված եկամուտներն ամբողջությամբ ուղղվելու են զբոսայգու բարեկարգման եւ պահպանման նպատակին։
Էկոլոգիական դաշինքի անդամ 50 կազմակերպություններ, մինչդեռ, նամակ են ուղղել Երեւանի քաղաքապետին եւ բնապահպանության նախարարին` հայտնելով իրենց մտահոգությունը: Վրդովմունք արտահայտելով այն առնչությամբ, որ հանրությունը տեղեկացված չի եղել, չեն անցկացվել հասարակական լսումներ, բնապահպանները քաղաքապետից պահանջում մի շարք փաստաթղթեր, այդ թվում` այգու ներսում նման կառույցի շինարարության թույլտվություն, ծովային կենդանիների Հայաստան ներկրման եւ շահագործման թույլտվություն, ինչպես նաեւ բնապահպանական փորձագիտության եզրակացություն:
«Մենք չենք կարող ապահովել դելֆիններին անհրաժեշտ բնակլիմայական պայմաններ եւ սնունդ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց դաշինքի անդամ «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանը: - «Նրանք սովոր են այն երկրներին, որտեղ կա ծով, որտեղ կա օվկիանոս, որտեղ խոնավությունը շատ բարձր է, եւ այդ ամեն ինչը մենք չունենք, մենք ինչպե՞ս պետք է այդ կենդանիներին պահենք: Մենք ծովային երկիր չենք, մենք չունենք ձկան պաշարներ, մենք պետք է ուրեմն սառեցված վիճակում, Աստված գիտի` ինչ վիճակում ստանանք այդ ձկան պաշարները»:
Բնապահպանները վրդովված են նաեւ Կոմիտասի անվան զբոսայգու ներկայիս բնապահպանական աղետալի վիճակով եւ անընդունելի են համարում դելֆինարիան Պանթեոնին կից կառուցելը:
«Մենք շատ վրդովված ենք, որ մեր Պանթեոնը, Պանթեոնի այգին այդ վիճակում է` խայտառակ վիճակում, ու հաշվի էլ չենք առնում այն փաստը, որ այնտեղ Պանթեոն է` մենք զվարճանքի վայր ենք ուզում այնտեղ սարքել: Սա խայտառակություն է ուղղակի», - ասաց Սիլվա Ադամյանը:
Փորձագետների հաշվարկներով` դելֆիններին պահելու համար անհրաժեշտ է մոտ 1500 խորանարդ մետր մշտական շրջանառությամբ խմելու ջուր, ինչը կարվի երեւանցիների խմելու ջրի հաշվին: «Օրերով մարդիկ ջուր չեն ունենում», - այդ առնչությամբ նկատեց Ադամյանը:
Ըստ Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրության, դելֆինարիան կառուցելով` քաղաքապետարանը նպատակ ունի վերականգնել անմխիթար վիճակում գտնվող զբոսայգին, այս կերպ նաեւ զերծ պահել զբոսայգին խայտաբղետ կառուցապատումներից ու կամայականություններից: Մինչդեռ Սիլվա Ադամյանը վստահ է, որ սա մեծ շահույթ հետապնդող ծրագիր է: