Ցուցարարների մեջ նաեւ երեխաներին կային, որոնք վանկարկում էին` «Մենք մեր տունն ենք ուզում»: Ցուցարարները պարզել էին պաստառներ` «Մենք հայտարարում ենք հացադուլ», «Մենք այստեղից չենք հեռանա, մինչեւ մեր հարցին վերջնական լուծում չտանք»:
Շենքի բնակիչներից 19-ամյա Աննա Հունանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ 2003 թվականից ի վեր փորձել են պաշտպանել իրենց իրավունքները դատական բոլոր ատյաններում:
«Մենք բոլոր պետական ատյաններին դիմել ենք: Մարդու իրավունքների պաշտպանին ենք դիմել, քաղաքապետարան, մարզպետարան, բոլոր դատական ատյաններ, նույնիսկ` նախագահի վերահսկողական ծառայություն, բոլոր պատգամավորիներին, Արդարադատության նախարարություն: Էլ պետական պաշտոնատար անձ չի մնացել, որ այս գործից տեղյակ չլինի: Բոլորը օբյեկտիվորեն գիտեն ու լուծում չեն տալիս հարցին», - ասաց նա:
Բնակիչների պնդմամբ, Գյումրիի «Պրոգրես» համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Պետրոսյանը ուզում է շենքը վերցնել` համալսարանն ընդլայնելու նպատակով:
«Սակայն գոյություն ունի կառավարության որոշում, որով ասվում է, որ այդ 350 քառակուսի մետրը իրեն տրված չէ: Ուզում է անօրինական ձեւով մեր բնակարանները վերցնի: Ես համոզված եմ` սա ժողովրդավարական երկիր չէ», - հավելեց Հունանյանը:
Ուղիղ 10 օրից բնակիչներին վտարելու մասին դատարանի կայացրած որոշումն ուժի մեջ կմտնի: Գյումրեցիներն այս քայլերով վերջին ճիգերն են գործադրում այս պայքարում հաջողության հասնելու համար: Այսօր նրանք իրենց գրավոր եւ բանավոր փաստարկները ներկայացրեցին պատգամավորներին եւ, մասնավորապես, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանին, ով փաստաթղթերի փաթեթը հանձնեց վարչապետ Տիգրան Սարգսյանին: