«Վերջին տարիներին, գիտեք, որ այցելությունները [Թուրքիա] զգալի էին, բայց իմ կարծիքն այն է, որ այս փուլում որոշակի զսպող հանգամանք կարող է լինել, եւ այն նույն աճի տեմպերը, որոնք կային նախորդ տարիներին, այս տարի չի լինի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:
Թուրքիայի պաշտոնական աղբյուրների համաձայն, տարեկան այդ երկիր մուտք է գործում 50 հազար հայաստանցի: Ընդ որում` այցելությունների մոտ կեսը բիզնեսի կամ աշխատանքի նպատակով է:
Հայ-թուրքական գործարար հարաբերությունների զարգացման խորհրդի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի համակարկող Ալին Օզինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում կարծիք հայտնեց, թե այս թվերը «մոտ են իրականությանը», եւ այդ 50 հազարի մոտ կեսը զբոսաշրջիկներ են:
«Այն մարդիկ, որ ամառները [Հայաստանից] մեկնում են հանգստանալու, գոնե մեկ անգամ եղել են Թուրքիայում, հատկապես Անթալիայում: Էժան է դրսից Թուրքիայի հանգստյան գոտում հանգստանալը», - ասաց նա` շարունակելով. - «Բացի Հայաստանի քաղաքացիներից, հնարավոր է նաեւ, որ Ռուսաստանի հայերն էլ են գնում Անթալիա, ու դրանց թիվը հաստատ այդ 50 հազարի մեջ չի նշվում»:
Նա չի կարծում, թե այս տարի Հայաստանից թուրքական հանգստավայրեր մեկնողները մտահոգվելու պատճառներ ունեն. - «Մարդիկ ուղղակի գնում են հանգստանալու: Ես քանի հոգի գիտեմ, որ բավականին թշնամական վերաբերմունք ունեն Թուրքիային, բայց հանգստանալը առանձնացնում են, դրա հետ չեն կապում: Նաեւ խոսակցություններ կային, որ [Հայաստանի] պետական պաշտոնյաներին թույլ չի տրվելու, որ հանգստանան [Թուրքիայում]: Ինչու եմ սա ասում. ես կարծում եմ` մարդիկ մեկը մյուսի հետ չեն կապում»:
«Տաթեւ» տուրիստական գործակալության օպերատոր Արամ Տոնյանի խոսքով, թեեւ հաշված օրեր են մնացել տուրիստական սեզոնի բացմանը, սակայն նկատվում է որոշակի պասսիվություն, ինչի պատճառը, ըստ նրա, այն է, որ «պետական ու կուսակցական որոշ գործիչներ զբաղված են ծանոթ-բարեկամների շրջանում Անթալիան հակագովազդելով». - «Պարոն քաղաքական գործիչներ, եթե դուք գտնում եք, որ մարդը երկու անգամ ավելի շատ փող ծախսի եւ գնա Եվրոպա, թող գնա: Բայց ես միշտ էլ գտել եմ, որ Թուրքիան ավելի հարմար է գներով, մատուցած ծառայություններով, մոտիկությամբ»: