«Շուտ թե ուշ՝ բոլոր հանցագործությունները բացահայտվում են», - հայտարարեց Սարգսյանը: - «Բայց կան դեպքեր, որոնք իրոք իրենցից դժվարություն են ներկայացնում... Այդպիսի մի գործ է նաեւ Գեւորգ Մհերյանի սպանության գործը»:
Ոստիկանապետը նախկինում էլ հայտարարել էր, որ հատկապես այս գործի բացահայտումը ոստիկանության ծառայողների «պատվի խնդիրն է». - «Մենք ամենօրյա աշխատանք ենք տանելու, որպեսզի Գեւորգ Մհերյանի սպանությունը բացահայտվի... Իմ հետ աշխատած մարդու, որին անձամբ ճանաչել եմ՝ Գեւորգ Մհերյանի սպանության համար պատասխան եմ տալիս անձնապես՝ բացահայտման համար: Եվ անելու եմ ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարը, որպեսզի սպանությունը բացահայտվի»:
Ոստիկանապետը, շեշտելով հասարակական հնչեղություն ստացած գործերի նշանակությունը, հայտարարեց. - «Հիմա հատուկ օպերատիվ-քննչական խումբ եմ ստեղծել, որը 2008 թվականից սկսած հասարակական հնչեղություն պարունակող սպանություններով առանձնահատուկ աշխատանք պիտի տանի»: