Դատարանը պարտադրեց Իջեւանի անձնագրային բաժնին` Փաշինյանին տրամադրել տեղեկանք վերջին 5 տարիներին Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ:
2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ ներկայումս անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը դատարանում վիճարկում էր անձնագրային եւ վիզաների վարչության գործողությունները, որը հրաժարվել էր «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրին վերջին 5 տարիներին Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրել` պնդելով, որ անցած տարվա փետրվարի 26-ից մինչեւ այս տարվա հուլիսի 7-ը գտնվելով հետախուզման մեջ` նա Հայաստանում չի բնակվել:
Հիշյալ տեղեկանքը անհրաժեշտ է հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայանալիք Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում Փաշինյանի թեկնածության գրանցման համար:
Եթե Իջեւանի անձնագրային բաժանմունքը չկատարի վճիռը, ապա այն կպարտադրվի կատարել Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
«Վճիռը վերջնական է, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից», - դատարանի վճիռը հրապարակելով` հայտարարեց դատավոր Արծրուն Միրզոյանը:
Նիկոլ Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանը դատական նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե ինքը Հայաստանի Հանրապետությունից օրինական դատավճիռ չէր սպասում. - «Թե ինչո՞վ էր պայմանավորված այս վճռի կայացումը, ես չեմ կարող ասել, սակայն եթե Հայաստանի Հանրապետությունում արդեն օրենքը սկսել է գործել եւ օրինական դատական ակտեր ենք ակնկալում, ուրեմն հաջորդ դատական ակտը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի արդարացման դատավճիռը»:
«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը ներգրավված է մեկ այլ դատական գործընթացում` որպես մեղադրյալ: Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 20-ից ընթանում է Փաշինյանի նկատմամբ դատարավարությունը՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Այդ գործով նոյեմբերի 20-ին կայացած դատական նիստում մեղադրող կողմը միջնորդել էր դատակոչված 43 վկաներից 26-ին չկանչել ցուցմունք տալու, քանի որ, մեղադրող Հարություն Հարությունյանի ձեւակերպմամբ, դատարանում արդեն իսկ հնչած ցուցմունքները բավարար են Նիկոլ Փաշինյանին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ եզրահանգման գալու համար:
Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանի կարծիքով, այսօր կայացած նիստում դատարանը «քաղաքական» որոշում կայացրեց. - «Ես ուզում եմ կապ տեսնել նաեւ երեկվա մեղադրող կողմի արած միջնորդության հետ, որով 26 վկաներ ցուցմունք չեն տալու»:
Մաթեւոսյանի մեկնաբանությամբ, փորձ է արվելու արագացնել Փաշինյանի դեմ դատավարությունը: Փաշինյանին ազատազրկելու մասին օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության պարագայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրան, Ազգային ժողովի նախագահի միջնորդությամբ, կարող է զրկել մանդատից: Այլ կերպ ասած` դատարանի այսօրվա վճիռը` ընտրություններին մասնակցելու համար Փաշինյանից պահանջվող տեղեկանքը տրամադրել տալու մասին, իրականում մեծ նշանակություն չի ունենա:
Փաշինյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը նույնպես որոշակի կապ է տեսնում մեղադրողների երեկվա միջնորդության եւ Վարչական դատարանի այսօրվա վճռի միջեւ:
«Կա, իհարկե, նման կարծիք, որ ցանկանում են արագացնել Նիկոլ Փաշինյանի դատավարությունը, որպեսզի նա չհասցնի գրանցվել որպես պատգամավորության թեկնածու», - պարզաբա
Փաշինյանի գործով մեղադրող Կորյուն Փիլոյանը, սակայն, կտրականապես հերքում է այս պնդումները. - «Շտապելու ոչ մի տեղ չունենք: Ոչ մի պատճառ չունենք շտապելու, պատրաստ ենք ամիսներով, տարիներով աշխատել, եթե կա դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը»:
Թիվ 10-րդ ընտրատարածքում ընտրությունները տեղի են ունենալու հունվարի 10-ին, իսկ թեկնածուների անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային հանձնաժողովին ներկայացնելու ժամկետը լրանում է նոյեմբերի 26-ին:
Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանը վստահ է, որ մինչեւ սահմանված ժամկետը հնարավոր է հասցնել ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: