«900 միլիարդ են կատարելու այն դեպքում, երբ բյուջե տարել-դրել են վարկով վերցրած փող, որը նախատեսած չէր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց Բագրատյանը: - «Պատկերը 2009-ի մոտավորապես այսպիսին է. եկամտային մասով բյուջեն կթերակատարվի 30 տոկոսով, դրամի կուրսի փոփոխությունը հաշված՝ 45 տոկոսով, ծախսային մասը կթերակատարվի 15 տոկոսով, դրամի կուրսը հաշված՝ 25 տոկոս: Այլ խոսքերով ասած՝ 2009-ի 3 միլիարդ դոլար բյուջեի փոխարեն, որը նախագահական խոստում էր 2008-ի ընտրությունների ժամանակ, ունենալու ենք 1,8-1,9 միլիարդ դոլար… Սա փաստ է»:
Հարցին, թե ինչ է նշանակում տնտեսության համար բյուջեի նման թերակատարումը, նախկին վարչապետը արձագանքեց. - «Դա նշանակում է ֆինանսավորման բացակայություն, հետո բյուջեն հիմնականում չի կատարվում… Իրենք, ինչքան ես եմ հասկանում, փորձում են ներդրումները պահել: Ասում են, որ կրճատել են երկրորդական ծախսերը: Անմիջապես հարց է ծագում. Բյուջեում, ինչ է, կան երկրորդական ծախսե՞ր, ավելորդ ծախսեր… Բացարձակ ցինիզմ է պատասխանը: Իրենք կրճատում են այնպիսի ծախսեր, որոնք իջեցնում են համախառն պահանջարկի կորը, ինչը է'լ ավելի է կրճատելու բիզնեսը, առեւտուրը եւ այլն»:
Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեությունը, ըստ Բագրատյանի՝ «վրդովմունքից բացի, այլ բան առաջացնել չի կարող». - «Իրականում այս տարվա բյուջեն, նույնիսկ [տնտեսության] 18 տոկոս անկման դեպքում, պետք է գերակատարվեր: Բանն այն է, որ դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 26 տոկոսով, եվրոյի նկատմամբ՝ արժեզրկվել է 45 տոկոսով… Նկատի ունենալով 18 տոկոս անկումը՝ կոպիտ հաշվարկով բյուջեն պետք է գերակատարվեր 12 տոկոսով»:
Անցած շաբաթ, հիշեցնենք, Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել էր, թե ճգնաժամի պատճառով այս տարվա պետբյուջեն 945 միլիարդի դրամի փոխարեն կատարվելու է 900 միլիարդ դրամի չափով: Նախարարը միաժամանակ հույս էր հայտնել, թե առաջին 9 ամիսների արդյունքներով արձանագրված 18,3 տոկոսի անկումը տարեվերջին կհաջողվի մեղմել մինչեւ 15-16 տոկոս:
«Հայաստանի [տնտեսության] 18 տոկոս անկումը աշխարհի հետ կապ չունի», - այս առնչությամբ ասաց Հրանտ Բագրատյանը: - «Աշխարհում 1,5 տոկոս է անկումը: Դա առիթ էր, որ սկսվեր այն, ինչ որ պիտի սկսվեր: Դա առիթ էր, որպեսզի մենք տեսնենք, որ չէր կարելի 3 միլիարդ դոլարի էլիտար շինարարություն անել: Նման կարգի երկրներում լավագույն դեպքում սոցիալական շինարարություն են անում: Չէր կարելի այդ շինարարության առաջարկը մի քանի հոգու տալ. տիրապետողներն են՝ Արմեն Գեւորգյան, Ռոբերտ Քոչարյան եւ այլոք: Չէր կարելի այսպիսի մենաշնորհներ ունենալ: Հնարավոր չի լինում որեւէ ապրանքի գին իջեցնել: Պետությունը բացարձակապես անկառավարելի է: Տնտեսական համակարգը՝ առավել եւս… Ինչո՞ւ են ասում 15-16 տոկոս: Անցած տարվա հոկտեմբերին եւ դեկտեմբերին մեծ անկում է եղել: Իրենց հույսը դա է: Քանի որ անցյալ տարի մեծ է եղել անկումը, թիվը 18-ից կդառնա 15-16»:
«Ես չեմ ուզում այդ թիվը վիճարկել», - շարունակեց նա: - «Ի՞նչ է, մենք արդեն հիանո՞ւմ ենք, որ անկում 15-16 տոկոս է: Այսպիսի վատ վիճակ եղել է 1992-ի երկրորդ կեսին՝ Խոսրով Հարությունյանի օրոք»:
Այդուհանդերձ, նախկին վարչապետը համոզված է, որ անգամ այս պայմաններում Հայաստանը ելքեր ունի: Կառավարությունը, սակայն, նրա խոսքով, նույն քաղաքականությունն է շարունակում եւ այսօր արդեն խորհրդարան է ներկայացնում 183 միլիարդ պակասորդ նախատեսող բյուջե, որի հիմքում 1,2 տոկոս տնտեսական աճի կանխատեսումն է:
«Ամբողջ հարցն այն է՝ այդ 1,2 տոկոս աճը կլինի՞, թե՞ չէ, իրենց պարտքով փող կտա՞ն, թե՞ չէ: Եթե պարտքով փող տան, մենք կբարձրանանք մինչեւ 60 տոկոս, այսինքն՝ մի 5 տարի հետո ծանր կլինի: Մենք պրոբլեմը կհետաձգենք: Իսկ եթե էմիսիա անեն, կլինի մեծ ինֆլյացիա: Մեծ ինֆլյացիայի պայմաններում աճ ընդհանրապես բացառված է», - ասաց Հրանտ Բագրատյանը՝ եզրափակելով. - «Եթե մենք լինեինք, կունենայինք 10-15 տոկոս աճ, եւ դա բացարձակապես իրատեսական է: Մենք կտանեինք չեզոք քաղաքականություն՝ ոչ մեր սեփական գրպանի շահերից ելնելով»: