Մատչելիության հղումներ

«Օտարերկրյա գործակալները» ՌԴ-ում քրեական հետապնդման կենթարկվեն «օրենքի խախտումը» կրկնելու համար


«Օտարերկրյա գործակալները» Ռուսաստանում քրեական հետապնդման կենթարկվեն «օրենքի խախտումը» կրկնելու համար։

Եթե մինչ այս խախտումը կրկնելու դեպքում վարչական պատասխանտավություն՝ տուգանք էր նախատեսվում, օրենսդարական փոփոխություններից հետո «խախտումը» կրկնած «օտարեկրյա գործակալին» կարող են քրեական մեղադրանք առաջադրել։

«Մեդիազոնան» ավելի վաղ գրել էր՝ այսպիսով նման քրեական գործերի թիվը կկրնապատկվի։ Յուրաքանչյուր երրորդ օտարեկրյա գործակալ այժմ երկու տուգանք ունի ևս 342 մարդ տուգանվել է մեկ անգամ։

Ռուսական օրենքը, որը ներդրվել է 2012 թվականին և ընդլայնվել է 2022 թվականին, պահանջում է օտարերկրյա ֆինանսավորում ստացող կազմակերպություններից գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ»:

Քննադատներն ասում են, որ օրենսդրությունը համակարգված արշավի մի մասն է կազմում՝ խեղդելու կառավարության քննադատությունը և կրճատելու իրավունքների պաշտպանների և անկախ լրատվամիջոցների աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG