Անցած գիշեր ռուսական բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Օդեսայի, Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերին։
Ուկրաինական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Օդեսայում առնվազն ութ մարդ է տուժել, վնասվել է քաղաքային կլինիկայի մասնաշենք և այլ ենթակառուցվածքներ։
Ավերածություններ կան նաև Խարկովի մարզում, հրդեհ է բռնկվել ավելի քան հազար քառակուսի մետր տարածքով սննդի պահեստում։