ԱՄՆ-ն ընդունել է Իրանի յոթ կետանոց առաջարկների մի մասը միայն, մյուսները թողել է անպատասխան, հայտարարել է Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին՝ նշելով, որ ԱՄՆ-ի արձագանքն «անբավարար է»:
Եվրոպական միությունը հոկտեմբերի կեսերին Կիևին լրացուցիչ ֆինանսավորում կհատկացնի անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար, սոցցանցում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Զելենսկին հայտարարել է, որ իրենց առաջնորդին ընտրելը «ուկրաինացիների գործն է», և նշել, որ Պուտինը նույնպես կցանկանար փոխել Ուկրաինայի ղեկավարին։
Բելառուսի կառավարության վերջին հայտարարության համաձայն՝ 2027 թվականից 177 քաղաք ու գյուղ այլևս չի համարվի ռադիոակտիվ աղտոտված տարածք։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները քննարկել են Ուկրաինայում կարգավորման հեռանկարները:
Ուկրաինանական պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ՝ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի հետ բանակցելու, հայտնել է նախագահ Զելենսկին:
Գերմանիայում կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և շատ այլ քաղաքական գործիչներ, լրատվամիջոցներ քննադատում են նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա ծննդյան օրը նշելու համար:
Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանի վերաբերյալ ընդունած բանաձևում կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալներին ու ռազմագերիներին և հարգել նրանց հիմնարար իրավունքները:
Հայկական երկաթուղիների կառավարման շուրջ քննարկումների այս շրջանում հաջորդ շաբաթ Երևան կժամանի Օլեգ Բելոզյորովը: «Մենք աշխատանքային քննարկում կունենանք և նաև որոշակի հետևություններ կանենք», - այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ՝ 26 սենատոր և 75 ներկայացուցիչ, նամակ են հղել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին, հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը (ANCA):
Օմանը և Իրանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում անվտանգ տարանցիկ երթուղիների վերաբերյալ և շուտով իրենց առաջարկը կներկայացնեն միջազգային մակարդակով, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բաղային։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցվող հնարավոր համաձայնագիրն իր նախընտրելի արդյունքը չէ, նաև նշել, որ պատերազմը կավարտվի շուտով։
Բեռնել ավելին