Սեպտեմբերի 4-ից մեկնարկում է հաշմանդամային հինգ սպորտաձեւերի հանրապետական մրցաշարը` «Սպորտով դեպի հասարակություն» խորագրի ներքո: Մեկնարկը կտրվի լողի հայաստանյան առաջնությամբ: Մրցաշարին կմասնակցեն 150 մարզիկներ Երեւանից եւ մարզերից:
1991-ի դեկտեմբերի 10-ին արցախահայությունը հանրաքվեի միջոցով վավերացրեց Լեռնային Ղարաբաղի ղեկավարության որոշումը` ճանաչելով Արցախի անկախությունը: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովում արտահերթ կքննարկվի հոկտեմբերի 5-ին:
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությանը միացած մոտ 100 ՀՀ քաղացիներից Գոհար Ղազինյանը լիազորել է փաստաբան Վահե Գրիգորյանին ներկայացնել իր շահերը դատարանում Ուսանողական այգում իրականացվող շինարարության առնչությամբ:
Խախտելով 2 տարի առաջ ձեւավորված ավանդույթը` այս տարի «Կարոտ» փառատոնը անցկացվելու է Երեւանում: 3-րդ փառատոնի բացումը կկայանա, ոչ թե Մոսկվայում, այլ Ստեփանակերտում, իսկ հիմնական միջոցառումները կկայանան Երեւանում:
Այս տարի Երեւանի պետական համալսարան ընդունվել է շուրջ 3000 դիմորդ: Համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքով` երիտասարդները նորից նախընտրել են բարձր վարկանիշ ունեցող մասնագիտություններ. իրավագիտության, տնտեսագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում թափուր տեղեր չեն մնացել, իսկ մի շարք տեղեր չեն լրացվել բնագիտական ֆակուլտետներում:
Օգոստոսի 31-ը Բլոգի միջազգային օր է ընտրվել, քանի որ 31.08-ը բլոգերները նմանեցնում են անգլերեն BLOG բառին, որտեղ B=3, l=1, O=0 եւ g=8:
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում ներկայացրեց համալսարանի դիրքորոշումը՝ 29 դասախոսների աշխատանքից ազատելու կապակցությամբ բարձրացած աղմկալի պատմության վերաբերյալ։
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ուսումնական տարվա նախաշեմին մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ դպրոցի տնօրեններին ներկայացրել է ոլորտի բարեփոխումներն ու ծանոթացրել նորամուծություններին:
Օգոստոսի 24-ին մեկնարկած Travelling Without Borders («Ճանապարհորդություն առանց սահմանների») նախագիծը 100-ավոր ճանապարհորդների կբերի Հայաստան, կփորձի կարծրատիպեր կոտրել եւ եւս մեկ անգամ բարձրաձայնել, որ ճանապարհորդի համար փակ սահմաններ պետք է գոյություն չունենան:
Արդեն 2-րդ անգամ անցկացվող «Ռեանիմանիա» Երեւանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը պահպանել է իր նախորդ տարվա ծրագրային ձեւաչափը: Բայց կան նաեւ նորամուծություններ, օրինակ` «Հայկական ներկապնակ» ծրագիրը, որի շրջանակներում ներկայացվելու են հայ անիմատորների աշխատանքները: Այս տարի առաջին անգամ Կասկադում կլինեն նաեւ բացօթյա ցուցադրություններ փառատոնային բոլոր օրերին`9:30 –ից մինչեւ 23:30-ը:
2012-ին Երեւանը կլինի Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Իսկ մինչեւ այդ շարունակվում են քննարկումները, թե որքանո՞վ է այսօր գիրքը հետաքրքրում մարդկանց ու հատկապես երիտասարդներին, արդյո՞ք այժմ ավելի քիչ են գիրք կարդում, քան խորհրդային տարիներին:
Երեքշաբթի օրը Համբուրգում կայացած համերգի ժամանակ նույնպես ամերիկահայ ռոք աստղ Սերժ Թանկյանը երգեց Ցեղասպանության մասին:
Բեռնել ավելին