Հասարակությունում դժգոհության ալիք բարձրացրած, բազմաթիվ բողոքի ակցիաների, երթերի առիթ դարձած վիճահարույց օրինագծի ի հայտ գալու պատճառներից մեկը «Դիլիջան» միջազգային դպրոցի ստեղծման նախագիծն էր: Օրեր առաջ Հանրային խորհուրդը պատասխանել է դպրոցի նախաձեռնողների բաց նամակին:
Եվրոպական ժառանգության օրերի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ Գաֆէսճեան ժամանակակից արվեստի կենտրոնի պուրակում: Այս տարի ծրագիրն անցկացվում են «Կամրջենք սերունդներին» խորագրի ներքո:
Այս տարի «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն տնօրեն» եւ «Լավագույն դաստիարակ» անվանակարգերից յուրաքանչյուրում պայքարում են 11 մանկավարժներ: Կրթության եւ գիտության նախարարության անցկացրած մրցույթը կամփոփվի հոկտեմբերի 5-ին`ուսուցչի տոնին:
Եվրատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնը Հայաստանի հետ համատեղ 5 օր անցկացրել են ՆԱՏՕ-ի կազմակերպած փրկարարական վարժանքները, որոնց մասնակցում էին 28 երկրների ներկայացուցիչներ: Լուսակերտում կայացած «Արմենիա 2010» վարժանքներն ուղղված էին երկրաշարժի հետեւանքների կառավարմանը:
Օկտոբերֆեստը աշխարհում գարեջրի ամենախոշոր տարեկան փառատոնն է, այն տեղի է ունենում Գերմանիայում` Բավարիայի երկրամասի կենտրոն Մյունխենում։
Չարենցի տուն-թանգարանի հարեւանությամբ` Արամի եւ Բուզանդի փողոցների միջնամասում ընկած այգում, քաղաքապետարանի որոշմամբ տրվել է շինարարության թույլտվություն: Այստեղ նախատեսվում է կառուցել ստորգետնյա երկհարկանի շինություն` առաջին հարկում` ավտոտնակ, իսկ երկրորդում` առեւտրի կենտրոն: Մոտակայքում ապրող բնակիչները դժգոհում են, որ շինարարությունը կվերացնի այգին:
Մասնագետները էկոտուրիզմը բնութագրում են որպես տուրիզմ, որը բնությանը վնաս չի հասցնում, այլ անգամ հակառակը` որոշ դեպքերում նաեւ բնապահպանական է, եւ բիզնեսից բացի` էկոտուրիզմը, նրանց կարծիքով, նաեւ գաղափարախոսություն է:
Հայաստանը դարձել է Համաշխարհային ոչ պրոֆեսիոնալ կինոյի միության` UNICA-ի անդամ, ինչի շնորհիվ 2011-ից հայ կինորարտադրողները հնարավորություն կունենան մասնակցելու ոչ պրոֆեսիոնալ ֆիլմերի ամենամյա փառատոնին:
Գրեթե յուրաքանչյուր տարի մի շարք բուհերում եւ միջին մասնագիտական հաստատություններում տարբեր մասնագիտությունների գծով թափուր տեղեր են մնում: Կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչներն ու համալսարանների ռեկտորները ահազանգում են, որ պատճառը մասնագիտական կողմնորոշման լուրջ խնդիրն է:
Ղազախստանի ու ղազախների մասին 2006 թվականին էկրան բարձրացած աղմկահարույց ֆիլմից` «Բորատ»-ից հետո, ղազախ ռեժիսորները որոշել են պատասխան հարվածը հասցնել Հոլիվուդին: «Իմ եղբայր Բորատը». այսպես է կոչվում ռեժիսոր Յերկին Ռակիշեւի ժապավենը:
«Քարերի սիմֆոնիա» կոչվող հուշարձանը գտնվում է Գառնու հեթանոսական տաճարի մոտակայքում` Ազատ գետի կիրճում։ Հայաստանի բնական հուշարձանների ցանկում ներառված այս հուշարձանն էլ գուցե վերանա, եթե շարունակվի մարդկանց եւ համապատասխան պետական մարմինների անտարբերությունը:
«Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի 2-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային խորհրդի անդամ Մաքս Հաուարդը, ով նախկինում եղել է «Warner Brothers»-ի եւ «Disney»-ի լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի բաժնի գլխավոր փոխնախագահը, կարծում է, որ Երեւանն ունի բոլոր հնարավորությունները` զարգացնելու անիմացիոն արվեստը:
Բեռնել ավելին