Դեկտեմբերի 6-ին հայկական ամենահայտնի ռոք խմբերից «Բամբիռ»-ը Ստամբուլում համերգով հանդես կգա թուրքական «Bajar»-ի հետ` ի պաշտպանություն մարդու իրավունքների:
Հայկական վիրտուալ տիրույթում անցակցված առաջին խոշոր մրցանակաբաշխությունը` ArmNet Awards 2010-ը, ժյուրիի քվեարկության արդյունքում Գլխավոր մրցանակ շնորհեց հայազգի հանրահայտ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի կայքին` http://parajanovmuseum.am: Վերջինս հաղթող ճանաչվեց նաեւ «Լավագույն տեխնիկական կատարում» անվանակարգում:
Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ–ի երեւանյան գրասենյակում կրկին բացվեց ցուցահանդես-վաճառք. ներկայացված են «Փյունիկ» հաշմանդամների միության շնորհալի երեխաների եւ մեծահասակների ձեռքի աշխատանքներ։
Հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ նորից հիշեցրեցին Հայաստանում բնակվող հաշմանդամ մարդկանց տարրական իրավունքների ու դրանց պաշտպանության անհրաժեշտության մասին:
Armnet Awards 2010-ի շրջանակերում դեկտեմբերի 4-ին կկայանա «Աութսորսինգից դեպի նորարարություն» խորագրով կոնֆերանս` նվիրված վեբ տեխնոլոգիաներին եւ բիզնեսի տարբեր ոլորտներում դրանց ներդրման հնարավորություններին: Կամփոփվի նաեւ Armnet Awards 2010 մրցանակաբաշխությունը:
«Ոչ անտարբերությանը», «Պայքարենք միասին օտարածին այլասեռվածության դեմ» եւ այլ բովանդակությամբ պաստառներով Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի վետերանների միության երիտասարդական թեւի ակտիվիստները երթով Մոսկովյան փողոցից հասան մինչեւ Հանրապետության հրապարակ:
«Քաունթերփարթ ինթերնեյշնլ» ընկերության համայնքային կազմակերպության մարդասիրական օգնության ծրագրի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ եւ ԱՄՆ պետդեպարտամենտի Բնակչության, փախստականների եւ միգրացիայի բյուրոյի կողմից տրամադրված գումարների շնորհիվ վերանորոգվել է Խաչփառ գյուղի մանկապարտեզը, որը նախատեսված է 20 երեխաների համար:
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը դպրոցական սննդի փորձնական նախաձեռնությամբ է հանդես եկել Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում. տարրական դասարանների աշակերտները տաք ճաշ են ուտում դպրոցում: Իսրայելի կառավարությունը ծրագրին 150հազար դոլար է նվիրել:
Ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի` Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների 58,1%-ը 25-39 տարեկան մարդիկ են: 1988-ից մինչեւ 2010թ. դեկտեմբերի 1-ը հայաստանցիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 956 դեպք: Իսկ իրավիճակի գնահատումը մասնագետներին թույլ է տալիս եզրակացնել, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը մոտ 1900 է:
Հայաստանում քթի վիրահատությունների գինը տատանվում է 1000-1500 ԱՄՆ դոլարի սահմաններում: Այս վիրահատության պահանջարկը ամենից մեծն է, դրան հաջորդում է կրծքագեղձերի մեծացումը:
Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տրամադրած 1 միլիոն 300 հազար դրամով մեկ շաբաթվա ընթացքում 120 երիտասարդ կամավորների ջանքերով համայնքային ծառայության շաբաթ է անցկացվել 27 գյուղական եւ քաղաքային համայքներում:
Օրեր առաջ ՀՀ վարչապետի հավանությանն է արժանացել Կրթության եւ գիտության նախարարության ներկայացրած «Կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների համալիր գործողությունների ծրագիրը»: Մինչեւ դեկտեմբերի 15-ը, Կրթության եւ գիտության նախարարությունը ծրագրի վերաբերյալ կարծիքներ ու առաջարկություններ է ընդունում:
Բեռնել ավելին