«Մթնոլորտային օդի պաշտպանության մասին» եւ «Ջրային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքների շուրջ ԵՊՀ-ում կայացան հանրային լսումներ. ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքները ոլորտի փորձագետներին, բնապահպանական կազմակերպությունների ակտիվիստներին ներկայացրեցին հեղինակները:
Կենդանիների պաշտպանները կրկին բարձրաձայնում են թափառող շների խնդիրը: Հայաստանի նկարիչների միության շենքում կայացավ «Երեխաները հանուն շների» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Կերպարվեստի եւ դեկորատիվ կիրառական արվեստի քոլեջ-ստուդիայի սաների 30 աշխատանքներ:
Հայաստանի երրորդ հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին Երեւանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կնվագի Հանրապետության հրապարակում: Հոբելյանական համերգին մասնակցելու կգան Պլասիդո Դոմինգոն, Յուրի Բաշմետը եւ այլ միջազգային աստղեր:
Եվրամիության ֆինանսական աջակցության շնորհիվ առաջիկայում Հայաստանի 12 մասնագիտական քոլեջներ կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, դրանցից 10-ը` մարզերում եւ 2-ը` Երեւանում:
Մարտի 17-ին Հայաստանում երրորդ անգամ կանցկացվի «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը, որի խնդիրները լինելու են երկլեզու` հայերեն եւ ռուսերեն: Այս տարի մրցույթին մասնակցում են աշակերտներ Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաեւ 13 դպրոց` Ստեփանակերտից:
Այս տարվա սկզբին Երեւանի պետական համալսարանը ստացել է անգլերենի իմացության TOEFL (Test of English as a Foreign Language) քննություն անկացնելու իրավունք` դառնալով Հայաստանում այս քննությունն ընդունող երրորդ կենտրոնը: TOEFL հանձնել հարկավոր է ոչ միայն արեւմուտքի բուհեր, այլեւ հայաստանյան բուհերի ասպիրանտուրա ընդունվելու համար:
ՆՓԱԿ-ում բացվել է նկարիչ Նարեկ Ավետիսյանի անհատական ցուցահանդեսը, որ կրում է «Սիմուլակրում» խորագիրը: Ցուցահանդեսում նկարիչը համաշխարհային արվեստի 33 տարբեր հեղինակների ոճով կրկնօրինակել է 17-րդ դարի հանրահայտ հոլանդացի նկարիչ Յոհաննես Վերմեերի «Մարգարտե ականջողով աղջիկը» կտավը:
Յուրմալայում կայացող փոփ երաժշտության երիտասարդ կատարողների «Նոր ալիք» մրցույթը մարտի 1-ին ավարտել է 2011-ի հայտերի ընդունումը: Նախագծի մոսկովյան կենտրոնական գրասենյակում ժյուրին ընտրել է լավագույններին եւ հնարավորություն տվել մասնակցել նախընտրական երկրորդ փուլին:
Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Ֆահրադյանը Լոնդոնից` «Գինեսի գրքի» տնօրինությունից, ստացել է հավաստագիր, որը հաստատում է 2010-ի նոյեմբերի 13-ին նրա սահմանած նոր ռեկորդը. նա պտտաձողի վրա մեկ ձեռքով 76 պտույտ էր կատարել:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նախաձեռնած Զատկական ծրագրի շրջանակում հայտնի արվեստաբաններ ու դիզայներներ վարպետության դասեր կանցկացնեն պատանիների համար: Մարտի 12-ից մինչեւ ապրիլի 13-ը` շաբաթ կամ կիրակի օրերին, կենտրոնի տրամադրած նյութերով ծրագրի մասնակիցները կպատրաստեն զատկի տոնի ծիսական տարբեր խորհրդանիշներ:
«Մաքսլիբերթի»-ն զրուցել է աստղաֆիզիկոս ներկայացող Արթուր Պողոսյանի մասին հայտնի տեսանյութի աղբյուր` Գավառի հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Վահագն Դաբաղյանի հետ:
Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները սեփական նախաձեռնությամբ պատրաստվում են մարտի 14-ին ներկայանալ «Դուռ` երկու աշխարհների միջեւ» ցուցահանդեսով. ցուցադրվելու են ակադեմիայի ուսանողների աշխատանքները, որոնք հիմնականում վերաբերում են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:
Բեռնել ավելին