1906թ. ապրիլի 1-ին ստորագրվել է թռչունների պահպանության մասին միջազգային հուշագիրը, ինչի արդյունքում ապրիլի 1–ը նշվում է որպես թռչունների պաշտպանության միջազգային օր։
Ապրիլի 3-8-ը կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային 9-րդ փառատոնը, որի ծրագրում այս տարի ընդգրկված է 17 ներկայացում`Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսրայելից, Լիտվայից, Եգիպտոսից եւ Հայաստանից:
Ապրիլի 1-ից «Ակադեմիա» պատկերասրահում կբացվի բալետմեյստեր Ռուդլոֆ Խառատյանի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Պարարվեստում իր կարիերային զուգահեռ Ռուդլոֆ Խառատյանը երբեք չի դադարել նկարել:
12-ամյա կրթական համակարգին անցնելու հետեւանքով այս տարի չեն լինի շրջանավարտներ, սակայն տարեվերջյան խնջույքներն ու հանդեսները չեն բացառվում: Այժմ դպրոցներ է մտել «Վերջին դաս» հասկացությունը. 9-րդ դասարանցիները ամսական 4000-5000 դրամ են հավաքում` հիմնական դպրոցն ավարտելու փաստը նշելու համար:
Microsoft ընկերության իրավապաշտպան BAS միջազգային ընկերությունը 2010-ին Հայաստանի ոստիկանությանն է ներկայացրել 18 դիմում, որոնց բոլորին ընթացք է տրվել եւ արդյունքում ընկերությունների մեծ մասը փոխհատուցել են Microsoft-ի հեղինակային իրավունքները խախտելու եւ դրա հետեւանքով պատճառած վնասի համար:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի 3-րդ կուրսի 15 ուսանողներ Վիքիփեդիայում եղած հայերեն ռեսուրսները ավելացրել են 1 տոկոսով` 137 հոդվածով: «1% գիտելիք սերունդներին» ծրագիրը նախաձեռնել է Համահայկական երիտասարդական հիմնադրամը:
Որպեսզի կրթության եւ գիտության նախարարությունն այսուհետ առավել թափանցիկ գործունեություն ծավալի, եւ որպեսզի հանրությունն առավել իրազեկված լինի ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հաստատել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւայի առաջարկած` կրթության եւ գիտության նախարարության հաղորդակցության ռազմավարության ծրագիրը 2011-2015թվականների համար:
Մարտի 28-ից մինչեւ ապրիլի 4-ը Հայաստանում անցկացվում է Մանկապատանեկան գրքի եւ երաժշտության շաբաթը, որի մեկնարկը տրվել է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: Երեւանում միջոցառումներն անցկացվում են Խնկո-Ապոր անվան մանկական եւ Ավ. Իսահակյանի անվան գրադարաններում:
Երեւանի պետական բժշկական համալսարանի սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի խոսքով` Հայաստանում առաջին անգամ սեռական հարաբերություն ունենալու միջին տարիքը նվազել է` հասնելով 15-16 տարեկանի, այն դեպքում երբ 10-15 տարի առաջ առաջին սեռական կապ ունենալու միջին տարիքը եղել է 18-19 տարեկանը:
Լույս է տեսել «Գրանիշ» գրական հանդեսը, որ կարելի է համարել համանուն ինտերնետային կայքի տրամաբանական շարունակությունը կամ կատարվող աշխատանքի հաջորդ փուլը:
Ամփոփվեց «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարների համահայկական մրցույթ-փառատոնը, որի նպատակն էր նպաստել Սփյուռքում մանկական ստեղծագործական գործունեության զարգացմանը, շնորհալի երեխաների հայտնաբերմանը, խրախուսել հայկական մանկական գրականության իմացությունը:
Մեկ եւ կես տարի դադարից հետո Հայաստանի պետական կամերային նվագախումբն ունի նոր գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր, ով աշխատանքի է անցնում նոր գաղափարներով, առաջարկներով ու ծրագրերով: Ազգությամբ հայ, ֆրանսաբնակ դաշնակահար Վահան Մարտիրոսյանը Փարիզում է ապրում 1992-ից:
Բեռնել ավելին