«Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն արեւելք» հասարակական կազմակեպությունների նախաձեռնությամբ Երեւանի կենտրոնում կայացավ «Կրթություն, աշխատանք, արժանապատիվ կյանք» խորագրով ակցիա՝ նվիրված հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությանը: Միջոցառմանը միացել էին մայրաքաղաքում եւ մարզերում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ:
Ոստիկանության տվյալներով` վերջին մի քանի տարիներին նկատվում է անչափահասների կողմից իրականացված հանցագործությունների թվի նվազում: Որպես հանցատեսակ` առաջին տեղում գողություններն են, այնուհետեւ` մարմնական վնասվածքի դեպքերը: 2009-2010 թվականի արդյունքներով` նվազել է նաեւ կրկնահանցագործություն կատարած անչափահասների թիվը:
Ապրիլի 16-22-ը Թբիլիսիում կայացած «Հարավկովկասյան երիտասարդական քաղաքական բանավեճեր» նախագծին մասնակցել են 4 թիմ Վրաստանից եւ մեկական Հայաստանից ու Ադրբեջանից: Կիսաեզրափակիչ փուլում հաղթելով Վրաստանի թիմին` Հայաստանը ներկայացնող «Համերաշխ Հայաստան» թիմը եզրափակչում պարտության է մատնել նաեւ Ադրբեջանի թիմին:
Արդեն երկրորդ տարին է` Ապրիլի 24-ից հետո Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կուտակված ծաղիկները ոչ թե այրվում են, ինչպես սովորաբար արվում էր, այլ վերամշակվում են` օգտագործվելով թղթի ու պարարտանյութի պատրաստաման համար: Գաղափարը Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամինն է, որն էլ այն իրականացնում է:
Երեւանում բացվել է «Ուսուցումը Հայաստանում-2011» կրթական ցուցահանդեսը, որն արդեն տասներորդ անգամ է անցկացվում: Այստեղ իրենց տաղավարներն ունեն պետական եւ մասնավոր բուհերը, քոլեջները, տարբեր կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները:
Պաշտպանության նախարարությունը նոր հնարավորություն է ընձեռում արական սեռի ուսանողներին. բուհն ավարտելուց հետո բանակ զորակոչվելու փոխարեն, նրանք կարող են ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որտեղ 1 տարի ուսանելուց հետո հնարավորություն կստանան արդեն լեյտենանտի կոչումով 5 տարվա պայմանագրային ծառայության անցնել սպայական հաստիքներում: ՊՆ ներկայացուցիչների մեկնաբանությամբ` այս ճանապարհով ցանկանում են համալրել զինուժը ավելի կիրթ սպայական կազմով:
ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության դահլիճում կառավարության, իրավական մարմինների, քաղաքացիական հասարակության, միջազգային համայնքի ներկայացուցիչները քննարկեցին հեղինակային իրավունքին, արտոնագրերին եւ ապրանքանիշերին վերաբերող հարցեր:
«Հայաստանում լավ բաները պետք է ավանդույթի վերածել», - կարծում է «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, ով իրենց թերթում կոմիկսներ տպագրելու ոչ միայն փորձ ունի, այլեւ նախատեսում է վերականգնել այդ ավանդույթը:
Դառնալով «Եվրատեսիլ-2010»-ի հաղթող` գերմանուհի Լենա Մայերը համաեվրոպական երգի մրցույթի ողջ պատմության ընթացքում երկրորդ անգամ Գերմանիան դարձրեց հյուրընկալող երկիր` առաջին հաղթանակից 28 տարի անց:
ԵՊՀ-ի Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի հոգեբանները արդեն երկրորդ անգամ կազմակերպեցին հոգեբանների կատարած աշխատանքի եւ առաջարկած ծառայությունների ցուցահանդես, որտեղ ներկայացվեցին հոգեբանության տարբեր ոլորտներ՝ PR գործունեություն, կարիերայի աճի հոգեբանական կառուցում, հոգեկան առողջություն եւ այլն:
Երեւանի պետական համալսարանում անցկացվեց «Որտեղ են խախտվում հեղինակային իրավունքները» խորագրով քննարկում` արձանագրելով, որ «մեզանում հեղինակային իրավունքի խախտումները անցնում են 50 տոկոսը»:
Նախորդ տարվա համեմատ` այս տարի 20 տոկոսով ավելացել է այն մարդկանց թիվն, ովքեր կարծում են, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում նկատվել է կոռուպցիոն դրսեւորումների աճ: Նման եզրահանգում են կատարել «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ»-ի հայաստանյան մասնաճյուղի հասարակագետ հետազոտողները` 2010-ի նոյեմբերին հարցումներ կատարելով հանրապետության բոլոր մարզերում եւ մայրաքաղաքում բնակվող 18 տարեկանից բարձր բնակչության շրջանում:
Բեռնել ավելին