Հայաստանում Բոլոնիայի գործընթացը, այդ ուղղությամբ կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները գնահատելու համար անցկացվել են սոցիոլոգիական հարցումներ, որոնց մասնակցել են Երեւանի, Գյումրու, Վանաձորի պետական եւ մասնավոր բուհերի 1015 ուսանողներ, ինչպես նաեւ բուհերի դասախոսական եւ ղեկավար կազմերի ներկայացուցիչներ: