Հիմնական դպրոցի 9-րդ դասարանի ավարտական քննությունները մեկնարկել են հունիսի 3-ին եւ ավարտվելու են 20-ին: Հունիսի 6-ին հանրապետության շուրջ 1400 դպրոցների 38.605 աշակերտներ մասնակցեցին «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի քննությանը. թեստերը լուծելու համար նրանց տրվել էր 120 րոպե:
«Երեւանյան հեռանկարներ» 12-րդ միջազգային երաժշտական փառատոնն այս տարի բացվում է Grammy մրցանակի դափնեկիր, աշխարհահռչակ The King’s Singers խմբի համերգով` հունիսի 3-ին: Ավելի քան չորս տասնամյակի պատմություն ունեցող խումբը համարյա ամեն տարի թողարկում է առնվաձն մեկ ձայնասկավառակ, տարվա ընթացքում հանդես է գալիս շուրջ 400 համերգներով:
Սփյուռքի նախարարությունը ներկայացրեց իր նախաձեռնությամբ տպագրված 10 գրքերն ու ձայնասկավառակները` այդ թվում` «Ռուբեն Սեւակ. հատընտիր» բանաստեղծությունների ժողովածուն, Արեւմտահայերենի քերականության գործնական աշխատանքների ձեռնարկը, «Գրական Սփյուռք» տարեգիրքը եւ այլն:
Օրեր առաջ Հովհաննես Ազոյանը կամ հումորիստ Հովոն «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս, հայեր» ծրագրի ընթացքում իբրեւ իր բարձր տրամադրության պատճառ` նշել էր նաեւ քաղբանտարկյալների ազատ արձակման փաստը: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` դա պատճառ է դարձել, որ այդ օրվա հաղորդավարներից Ավետ Բարսեղյանը հեռացվի աշխատանքից:
Հայաստանում գործող կրթական համակարգի համաձայն` հիմնական դպրոցի շրջանավարտը հնարավորություն ունի ուսումը շարունակել ավագ դպրոցում: Սակայն ի տարբերություն հայկական դասարանների` ռուսական դասարան ավարտող աշակերտն ավագ դպրոցի ընտրության հնարավորություն գրեթե չունի:
«Կանաչստան» հասարակական կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում հանրային այն վայրերին, որտեղ չեն ծխում կամ որտեղ կան չծխողների համար նախատեսված սրահներ:
Մայիսի 5-ից 31-ը Երեւանի պետական համալսարան դիմել է 517 դիմորդ, այն դեպքում երբ նախորդ տարիներին նրանց թիվը գերազանցում էր 4500-ը: Կառավարությունը համալսարանին հատկացրել է 321 անվճար եւ 2194 վճարովի տեղեր:
Նորաստեղծ Երիտասարդական խորհրդարանի 131 պատգամավորներին իրենց մադատները հանձնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` նշելով, որ «սա իրավական եւ քաղաքական մշակույթ ձեւավորող կառույց է, որը նպաստում է երկրի կադրային ներուժի կայացմանը»:
Այս տարի դիմորդների ընդհանուր թիվը 1209-ն է` կապված շրջանավարտների բացակայության հետ: Բուհ ընդունվողների միջին տարիքը 19-ն է: Հայաստանում ձեւավորվել է 11 քննական կենտրոն, եւս մեկը`Լեռնային Ղարաբաղում: Առաջինը քննությունները քիմիան եւ ռուսերենն էին:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հայ օգնության միության Երեւանի գրասենյակի տնօրեն Աննա Մնացականյանը, «People in need» կազմակերպության` երեխաների թրաֆիքինգի կանխարգելման ծրագրի ղեկավար Տաթեւիկ Բեժանյանը եւ «World vision» կազմակերպության` երեխաների պաշտպանության հարցերով փորձագետ Ռոման Հարությունյանը հիշեցրեցին երեխաների իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին:
«Ասք» մշակութային կենտրոնի եւ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ուժերով ստեղծվել է «Թափառում» ֆիլմը` Մուշեղ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» ստեղծագործության հիման վրա: Հեղինակների պնդմամբ` սա տարածաշրջանում առաջին ռոք-օպերան է։
Պարզելու համար, թե ինչպես է գործում հասարակական վայրերում ծխելն արգելող ՀՀ օրենքը` «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքը 2010-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ուսումնասիրություններ է կատարել օրենքում նշված մի շարք հաստատություններում: Դաշինքի առաջարկով մշակված նախագծերի նոր փաթեթը մտել է ԱԺ եւ փետրվարի 7-ից դրական եզրակացությամբ ընդգրկվել է քառօրյա նիստերի օրակարգ, սակայն մինչեւ հիմա դեռ չի քննարկվել:
Բեռնել ավելին