Լրատվամիջոցներն անդրադառնում են 2018 թվականի պետբյուջեի խնդրին՝ պետական պարտքի ծանրացող բեռի համատեքստում, շարունակում են վերլուծել Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության առաջին տարին, քննարկում են Վազգեն Խաչիկյանի ազատ արձակման թեման:
Մամուլը հետևում է Հայաստանում Եվրամիության դեսպանի և իշխանության ներկայացուցիչների միջև ծավալված հերթական հեռակա բանավեճին: Թերթերն անդրադառնում են նաև հաջորդ տարվա բյուջեի նախագծին, Տեղեկատվության ազատության մասին օրենքի աղմկահարույց նախագծին:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտներն ու վնասներն ուսումնասիրելու համար հանձնաժողով ստեղծելու «Ելք»-ի նախաձեռնության մերժումն է արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի կողմից:
Մամուլի ուշադրության կենտրոնում առաջիկայում Հայաստանում անցկացվելիք՝ ՀԱՊԿ-ի զորավարժություններն են: Թերթերն ահազանգում են գնաճի նոր ալիքի հնարավորության մասին, պայմանավորված՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի ստանձնած պարտավորություններով:
Մամուլը հետևում է վերջին շրջանում ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված բանակցային ջանքերին: Թերթերն ահազանգում են նաև պետական պարտքի արդեն մտահոգիչ դարձող ծավալների մասին, անդրադառնում այլ հրատապ թեմաների:
Լրատվամիջոցներն անդրադառնում են Հայաստանի՝ գնալով աճող պետական պարտքին, որը մտահոգիչ ծավալների է հասել: Մամուլը շարունակում է հետևել ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին:
Թերթերն անդրադառնում են նաև Անկախության տոնի առթիվ Հայաստանի նախագահի ստացած շնորհավորանքներին, ԼՂ կարգավորման վերաբերյալ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի վերջին հայտարարությանը:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ռուսերենի հանրայնացման՝ իշխանությունների առաջարկած հայեցակարգին առնչվող զարգացումներեն են: Թերթերն անդրադառնում են նաև Անկախության տոնի առթիվ նախագահի կողմից լիուլի շնորհվող պարգևներին ու մեդալներին, այլ ուշագրավ թեմաների:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Անկախության տոնն է, երեկ հնչած ելույթները, ուղերձները և հայտարարությունները, նախագահականում տեղի ունեցած պարգևատրման արարողությունը:
Մամուլի գլխավոր թեման այսօր Անկախության տոնն է․ լրատվամիջոցներն ամփոփում են 26-ամյա անկախ Հայաստանի ձեռքբերումներն ու կորուստները, մատնանշում անկախությանը սպառնացող վտանգները:
Մամուլի գլխավոր թեման այսօր Անկախության տոնն է՝ լրատվամիջոցներն անդրադառնում են 26-ամյա անկախ Հայաստանի ձեռքբերումներին ու կորուստներին, անկախության սպառնալիքներին: Թերթերն ամփոփում են Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը:
Հենվելով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ նախօրեին հնչեցրած խոսքերի վրա, թերթերը փորձում են կռահել 2018-ի ապրիլից հետո սպասվող ներքաղաքական զարգացումների ընթացքը: Մամուլը շարունակում է քննարկել ռուսերեն լեզվի հանրայնացման՝ կառավարության նախաձեռնությունը:
Բեռնել ավելին