«Ազգ»-ի խմբագիրը գրում է. - «Սառը, կշռադատ մոտեցումների պահն է: Պատմական պահ: 91 տարի հետո, փաստորեն, Թուրքիան պատրաստակամություն է հայտնում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի հետ: 16 տարի հետո համաձայնում է վերաբացելու իր սահմանը մեր երկրի հետ եւ իր մասով, փաստորեն, վերացնելու շրջափակումը, նմանօրինակ քայլի կամ ինքնաշրջափակման մղելով Ադրբեջանին: Սակայն համաձայնագիրն իր ներկա վիճակում պարունակում է նաեւ մեզ համար խիստ վտանգավոր, տարողունակ զիջումներ, ճակատագրական հետեւանքներով հղի»: