Ըստ հայցվոր «Թռչող Առագաստ»-ի փաստաբանի, սպանության մասին լուրերի պատճառով սրճարանը վնասներ է կրել: «Ա1 պլյուս»-ի տնօրենը «հիմարություն» է որակում հայցը:
Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների հարազատները պահանջում են խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, պատասխան դեռևս չկա:
Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Գրիգորյանը Ադրբեջան էր անցել այս տարվա մարտի 22-ին:
ԵՏՄ դատարանում հայաստանցի դատավոր Արմեն Թումանյանի պարզաբանմամբ՝ այդ դատարանին ընդդատյա են միայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների հետ կապված հարցերը:
«Հայկական ժամ» կայքի խմբագրի կարծիքով, փորձ է արվում՝ «քրեական հոդվածով սեղմել լրագրողին, կաշկանդել նրա ազատ խոսքը»։