Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության համաձայն, ռուսական ինքնաթիռը 5 րոպեի ընթացքում 10 անգամ զգուշացվել է:
«Ազատություն»-ը Ստամբուլում զրուցել է Փերինչեքի հետ, ով ժամեր առաջ է վերադարձել Ստրասբուրգից։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստվող Թուրքիայում օրակարգային հարց է մնում օրերս մայրաքաղաք Անկարայի երկաթուղային կայարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի:
Ըստ «Սոնար» հետազոտական ընկերության, առաջիկա ընտրություններում «Արդարություն և զարգացում»-ը շուրջ երկու տոկոսով ավելի ձայներ կհավաքի:
Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները պայթեցրել են Թուրքիայի և Նախիջևանի միջև տեղակայված Դիլուջու սահմանային անցակետի աշխատակիցներին ուղեկցող ոստիկանական մեքենան։
Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր քաղաքում արդեն երկրորդ օրն ընթացող բախումների և պարբերական պայթյունների հետևանքով տուժել է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին:
Միջերկրական ծովում խեղդված 3-ամյա սիրիացի տղայի և նրա ընտանիքի ողբերգական մահը կրկին միջազգային օրակարգ է բերել սիրիական ճգնաժամն ու այդ երկիրը լքած հազարավոր փախստականների հարցը:
Հանրապետական Թուրքիան իր պատմության մեջ առաջին անգամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ է անցկացնում:
Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախագահ Թայիփ Էրդողանին կներկայացնի ժամանակավոր կառավարության կազմը:
Արդեն հայտնի են այն պատգամավորների անունները, որոնք Դավութօղլուի կողմից համապատասխան առաջարկ կստանան:
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը այսօր հաստատել է ընտրությունների անցկացման օրը՝ նոյեմբերի 1-ը:
Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է, որ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամեն տարի սեպտեմբերի առաջին կիրակի օրը մատուցվող պատարագը հետաձգվում է:
Թուրքիայի արտգործնախարարությունը քննադատել է BBC լրատվական ծառայությանը Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) գործունեությունը լուսաբանելու համար։
Թուրքիայում կառավարության կազմավորման համար սահմանված 45-օրյա ժամկետից 2 օր առաջ նախագահ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել է արտահերթ ընտրությունների անցկացման մասին։
Ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուին այդպես էլ չհաջողվեց համաձայնության գալ խորհրդարան անցած կուսակցությունների հետ։
Թուրքիայում օրըստօրե սաստկանում են Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) զինյալների և իրավապահ ուժերի միջև բախումները։
«Չնայած մեծ ցանկություն ունեինք, բայց ցավոք պարզ դարձավ, որ ոչ ԺՀԿ-ի, ոչ էլ ԱՇԿ-ի հետ կոալիցիայի կազմավորման համար հիմք չկա», - երեկ հայտարարեց վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։
Պատարագը մատուցել են Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Վաքըֆլըի քահանա տեր Ավետիս Թաբաշյանը։
Ամերիկյան օդուժը սկսել է օգտագործել թուրքական «Ինջիրլիք» ավիաբազան «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը հարվածներ հասցնելու համար:
Ներքաղաքական և ազգամիջյան հակասությունները Թուրքիայում հատկապես սրվեցին հունիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անսպասելի հաջողությունից հետո:
Բեռնել ավելին