Ծայրահեղ աջակողմյան հայացքներ ունեցող թեկածուն քարոզարշավի մեկնարկին որոշել էր առաջինը հենց Հայաստան գալ, իր խոսքով` աջակցություն հայտնելու առաջին քրիստոնեական երկրին, որն այսօր էլ ոտնձգությունների է ենթարկվում հարևանների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։
Եթե կողմերին Սոչիում, երեք ժամից ավելի տևած բանակցություններում, չհաջողվեց քիչ թե շատ լուրջ առաջընթաց ապահովել կարևոր հարցերում, ապա ակնկալել, որ այս անգամ հաջողություն կլինի, մի փոքր լավատեսական է հնչում, ասաց Պողոսյանը։
«Հյուսիս-հարավ» մայրուղին ծրագրի մեկնարկից 12 տարի անց էլ դեռևս մնում է անավարտ:
Լրատվամիջոցներում երեկ տարածված ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է Ռուսաստանի արտգործնախարավը նշում, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակը մեղադրել է Ռուսաստանին` Ղարաբաղին դավաճանելու համար։
Թուրքիայի արտգործնախարարությունը այսօր տեղեկացրեց, որ Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպելու են այդ երկրի, ինչպես նաև Թուրքիայի, Իրանի, Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները։
Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների՝ ժամեր առաջ ընդունած համատեղ հայտարարության հաջորդ ուշագրավ կետը վերաբերում է ռազմագերիների հարցին, որը շարունակաբար բարձրացվում է պաշտոնական Երևանի կողմից։
Դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են ընդունել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, օրեր անց էլ հայտարարության տեքստը պաշտոնապես չի հրապարակվել։
«Ազատության» հետ կարճ զրույցում, դեսպանը, սակայն, չմանրամասնեց, թե ինչ է նշանակում տևական և համապարփակ խաղաղություն։
Անահիտ Ավանեսյանն ասաց` «օմիկրոն» շտամի հետ կապված դեռ ուսումնասիրություններ են իրականացվում՝ հասկանալու՝ որքան ծանր են մարդիկ տանում այն:
Խոսքը «Սինոֆարմ» ընկերության 400 հազար դեղաչափ պատվաստանյութի մասին է։
Երևանում կայացած Armenian Business Forum-ի ընթացքում հայաստանցի պաշտոնյաների ելույթներն ու ցուցապաստառների վրայի տարբերանշանները միայն ռուսերեն էին՝ առանց հայերեն թարգմանության՝ հակառակ «Լեզվի մասին» օրենքի պահանջի։
Պարզ չէ, թե երբ են մեկնարկելու Աշտարակ-Թալին, Գյումրի-Բավրա և Արտաշատ-Սիսիան հատվածների, ինչպես նաև Քաջարանի թունելի շինարարությունները։ Արտաշատ-Սիսիան 175 կիլոմետրանոց հատվածի նախագծման աշխատանքներն անգամ ավարտված չեն։
Դուբայի ավիացիոն ցուցադրության ժամանակ Հայաստանի, Ղազախստանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչները հետաքրքրություն են ցուցաբերել նշված ուղղաթիռների ձեռքբերման ուղղությամբ։
Ընկերությունից, սակայն, ստուգման ընթացքի ու բովանդակության վերաբերյալ տեղեկություններ չեն տրամադրում:
Վարչապետը ԱԽ նիստում հակիրճ ներկայացրեց Արշակ Կարապետյանի պաշտոնանկության պատճառը. - «Այս որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում»։
Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` հունվարի 1-ից Հայաստանն այլևս չի կարող օգտվել GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմից:
Երևանում կարճ շրջայցն անգամ բավարար է նկատելու, թե մարդիկ որքան մտահոգված են սննդամթերքի շարունակական թանկացումից։
Բեռնել ավելին