«Խախտվել է Սահմանադրությունը, և սա բոլորի խնդիրն է», - ընդգծում է ԱԻՄ-ի առաջնորդը:
Առողջապահության նախարարությունը արգելում է կրծքագեղձի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի համար նախատեսված դեղամիջոցի մաքսազերծումը՝ թույլ չտալով հասցնել այն հիվանդներին:
«Քաղավիացիայի վարչությունը միայն տեղական ավիաընկերություններին կարող է արգելել Եգիպտոսի օդային տարածք մուտք գործել, բայց այդպիսիք չկան», - «Ազատության» հետ զրույցում նշեց Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը:
Մինչդեռ Չարենցավանից «Ազատությունն» ահազանգ էր ստացել, թե սահմանադրական փոփոխություններին «այո» ասելու համար քաղաքապետարան են հրավիրվում պետական հիմնարկների աշխատակիցները:
Ռուսաստանի Տուլայի մարզում տեղի ունեցած ավտովթարից տուժածները կառավարությունից դրամական փոխհատուցում կստանան:
Ռուսաստանում վթարի ենթարկված «Կինգ Դելյուսք» ընկերության ավտոբուսը ևս աշխատել է որպես ոչ կանոնավոր, այսինքն՝ արտոնագիր չունեցող ուղևորափոխադրող։
Նրա խոսքով, բոլոր ավտոբուսները երթուղի դուրս գալուց առաջ համապատասխան ստուգում են անցնում։
Նրանք Կենտրոն և Նորք-Մարաշի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից պահանջում էին վերացնել ՀՔԾ որոշումը։
Ահազանգերի հետքերով գնացած գյուղատնտեսության նախարարության մասնագետները դեռ եզրակացություն չեն ներկայացրել:
Երևանցիները, մինչդեռ, հիշեցնելով «Մոնումենտի» երբեմնի անտառի ոչնչացումը, հակադարձում են՝ դա անպատժելիության մթնոլորտի հետևանք է:
Հինգ ամիս առաջ պապին հուղարկավորած 35-ամյա Վահեն մինչև օրս չի կարողանում սոցապ նախարարությանը ապացուցել, որ 77-ամյա ծերունին մահացել է։ Գերեզմանն ու գյուղապետի տված թուղթը նախարարության համար բավարար ապացույց չեն, պահանջում են դատաբժշկական փորձաքննության փաստաթուղթ ներկայացնել:
Ծառայողական քննությունն այսօր է նշանակվել, իսկ վարչության պետն արդեն պնդում է, թե նման բան տեղի չի ունեցել:
Դատարանն այսօր աննախադեպ որոշում կայացրեց՝ Հայաստանում առաջին անգամ ազատ արձակվեց ցմահ դատապարտյալը՝ անբուժելի հիվանդության պատճառով:
Հանրաքվեից մոտ մեկուկես ամիս առաջ՝ այսօր պաշտոնանկ արվեց ընտրացուցակների թիվ մեկ պատասխանատուն՝ Անձնագրային և վիզաների վարչության պետ Միշա Սարդարյանը։ Նրան այդ պաշտոնում այսուհետ կփոխարինի Մնացական Բիչախչյանը:
Ըստ Գարեգին Չուգասզյանի, այսօր կհնչեն վերջին շրջանում կուտակված բազմաթիվ «ինչու»-ների պատասխաններ։
«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը քննադատում է Երևանի պետական համալսարանում սահմանադրական փոփոխությունների հարցով կազմակերպվող միջոցառումները՝ պնդելով, թե բուհի ղեկավարությունը «այո»-ի քարոզչություն է իրականացնում:
Կնոջը սպանելու կասկածանքով շուրջ մեկ տարի ազատազրկման մեջ գտնվող 47-ամյա Էդիկ Ավագյանը շաբաթներ առաջ քաղցկեղից մահացել է դատապարտյալների կենտրոնական հիվանդանոցում:
Նրանց հարազատները, ովքեր բողոքի ցույց են անցկացնում Կառավարության շենքի մոտ, սպառնում են, որ եթե իրենց պահանջներն այս անգամ էլ անտեսվեն, նստացույց ու հացադուլ կսկսեն:
Ցուցարարները սպառնում են կառավարության շենքի մոտ նստացույց-հացադուլ սկսել, քանի դեռ իրենց հարազատները քրեակատարողական հիմնարկում են հացադուլ անում։
Հյուսիսային պողոտայում հին Երևանից մնացած վերջին շենքերի 5 բնակիչներ դատարանի որոշմամբ պարտավոր են մեկ ամսից լքել տները:
Բեռնել ավելին