Փաստաբանները դատավոր Արմեն Բեկթաշյանին փորձում էին համոզել, որ այդպիսով խախտվում է դատական ընթացակարգը, բայց ապարդյուն:
Սարիթաղցի տասը կալանավորների հարազատները վրդովված են՝ դատական նիստերը կշարունակվեն միայն ընտրություններից հետո:
Նորքի զինված խմբի գործով շուրջ 3 ամիս առաջ մեկնարկած դատական նիստն այդպես էլ չի կայանում գլխավոր մեղադրյալներից մեկի՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բացակայության պատճառով:
Հոգեբուժարանում հաշվառված ու անվճար հոգեմետ դեղեր ստացող տղամարդու կինն անանուն մնալու պայմանով «Ազատությանը» պատմեց՝ ամուսինը տարիներ շարունակ չի կարողանում հաշմանդամության կարգ ստանալ: Ում ասես դիմել է, ուր ասես գնացել՝ արդյունքը զրո է:
Էլեկտրաէներգիայի համար վճարած 38,000 դրամը, հաշմանդամություն ունեցող Անուշ Փոփեյանի ընտանիքին նպաստից զրկելու պատճառ կարող է դառնալ:
«Ժառանգությունը» նախօրեին որոշում էր կայացրել առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին: Կուսակցության փոխնախագահն էլ հայտարարել էր, որ ներկայումս բանակցում են ինչպես «Ելք»-ի, այնպես էլ Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան հավանական դաշինքի հետ:
Հազար դոլար կաշառք վերցնելու կասկածանքով անցյալ տարի գետնանցումում ԱԱԾ-ի կողմից ձերբակալված նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստը հետաձգվեց երրորդ անգամ:
Դատավոր Արմեն Բեկթաշյանն ասաց՝ «Երևան» ՔԿՀ-ից տեղեկացրել են՝ թեպետ Վահան Շիրխանյանն ի վիճակի է իր ոտքով գալ դատարան, այդուհանդերձ նա կրկին հրաժարվել է դուրս գալ խցից ու սալյակ է պահանջել:
Ծննդատան փոխտնօրենի խոսքով, առողջապահության ոլորտի «չինովնկներից» շատերը ծննդատունը փակելու «մեծ ցանկություն ունեն», բայց առայսօր դա չի արվել «միայն նախկին ու ներկա մարզպետների միջամտության շնորհիվ»:
Ստրասբուրգից Հայաստան ժամանած ռուս փաստաբան Կարինա Մոսկալենկոն, ով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացնում է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերը, այսօր չի կարողացել ՔԿՀ-ում հանդիպել իր վստահորդին:
Դատական նիստը հետաձգվեց արդեն երկրորդ անգամ և կրկին այս գործով անցնող Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բացակայության պատճառով:
Ծովագյուղի դպրոցի տնօրեն ընտրվեց երևանաբնակ Ադելինա Սահակյանը, իսկ ամիսներ շարունակ Ծովագյուղի դպրոցի չարաշահումների մասին ահազանգող տնօրենի մյուս թեկնածուն՝ Սիրամարգ Ղազարյանը կրկին պարտվեց:
Տնետեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, մինչդեռ, վստահեցնում են՝ այս պահին էլ շուկայի մոնիթորինգ է իրականացվում: Իսկ վարչապետի առաջարկից հետո «այդ գործողություններն ուժեղացված հսկողությամբ են» արվում:
Բեռնել ավելին