Աղաջանյանն ասում է, որ որպես հարաբերությունները կարգավորող մեխանիզմ, ինքնադատաստանը որևէ կերպ ընդունելի չէ իր համար։
2016-ի հուլիսին 2016-ի հուլիսին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի (ՊՊԾ) գրավման ժամանակ զոհված երեք ոստիկանների հարազատները շարունակում են դժգոհել, որ դատարանը փոխել է զինված խմբի անդամներից արդեն մեկ տասնյակից ավելիի խափանման միջոցն ու կալանքից ազատ արձակել նրանց:
«Այս հարցն ինձ համար շատ մեծ կարևորություն ունի», - ասաց վարչապետի օգնականը։
«Անձամբ ինձ համար այդ տեսակ վերաբերմունքն անհարիր է հերոսին», - ասաց Մոնթեի կինը՝ խոսելով Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումներից։
Ֆինանսների նախարարը տրամաբանական է համարում այսօր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հասարակության որոշ հատվածի դժգոհությունը։
«Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի հյուրը Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն է:
ԿԳ նախարարի խոսքով, այդ ակումբները «նաև ԵԿՄ որոշ առաջնորդների փառաբանմամբ էին զբաղված»:
Գրիգորյանը նշեց, որ հայաստանյան պատվիրակությունն անցած շաբաթավերջին Արցախում ծանոթացել է առաջնագծում տիրող իրավիճակին:
Ֆեյսբուքյան ասուլիսի հյուրն այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր
ՊԵԿ նախագահի փոխանցմամբ՝ ստուգումները կրելու են պարբերական բնույթ։
Ֆեյսբուքյան ասուլիսի հյուրն այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էր: Ներկայացնում ենք մի հատված նրա հետ զրույցից:
Եթե օրենքը արգելում է, շարժական ավտոգազալցակայաններ պիտի չլինեն, ընդգծում է տարածքային կառավարման և զարգացման նախարարը:
Ըստ Թանդիլյանի, ժողովրդագրական խնդիրները, որոնք ծառացած են Հայաստանի առջև, պահանջում են, որպեսզի այդ համակարգը Հայաստանում ներդրվի։
Այլ երկրներում Հայաստանի դեսպանների նշանակումները հաճախ ոչ այնքան տրամաբանական են եղել, ասաց Ռուբինյանը։
Նախորդ տարվա ընթացքում օմբուդսմենի գրասենյակը 6000-ից ավելի դիմում է ստացել քաղաքացիներից, դրանց 20 տոկոսից ավելին՝ զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ է եղել:
«Մենք Եվրոպական դատարանում բազմաթիվ գործեր ենք պարտվել այն հիմքով, որ նախաքննության մարմինը չի կարողացել հիմնավորել ու ապացուցել, ու դատարանը տվել է կալանք»։
Բեռնել ավելին