ՀՀ կառավարության 2010-ի օգոստոսի 5-ի որոշմամբ` շուրջ 30 տարվա կենսագրություն ունեցող Երեւանի էստրադային եւ ջազային պետական քոլեջը պետք է վերակազմակերպվի եւ միացվի Երեւանի մշակույթի պետական քոլեջին, որի հիմնադիրն ու ղեկավարը Նադեժդա Սարգսյանն է: Ջազային պետական քոլեջի անձնակազմը խիստ վրդովված է. քոլեջի ղեկավարներն ու դասախոսները պահանջում են չեղյալ համարել կառավարության որոշումը, նշում են, որ պատրաստ են դասադուլ կազմակերպել եւ դիմել միջազգային բոլոր դատարաններին: