Սեպտեմբերի 1-ից մայրաքաղաքի 164 դպրոցներն իրենց դռները կբացեն առաջին դասարանցիների համար:
Աշակերտի վարքի, ստացած գնահատականի ու առաջադիմության մասին տեղեկություններ իմանալու համար ծնողը կարող է այցելել dasaran.am համադպրոցական սոցիալական ցանց:
Հաշմանդամների խնդիրներով զբաղվող «Ունիսոս» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը ասում է, թե բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովներն (ԲՍՓՀ) այսօր ամենակոռումպացված կառույցներից են Հայաստանում:
Լատվիայի Յուրմալա քաղաքում հուլիսի 27-ից օգոստոսի 1-ը կայացած «Նոր Ալիք 2011» փոփ երաժշտության միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրեց Էրիկ Կարապետյանը` արժանանալով ժյուրիի եւ հանդիսատեսի համակրանքին:
Նկատելով, որ ազգային նվագարաններն աստիճանաբար դադարում են երիտասարդների շրջանում հետաքրքրություն վայելել` 25-ամյա թառահար Միքայել Ոսկանյանը որոշել է ներկայանալ տարբեր ժանրերում:
Հայաստանում 2009 թվականի ընթացքում արձանագրվել է անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների 43 դեպք: Իսկ 2005-ից մինչեւ այսօր արձանագրվել է երեխաների թրաֆիքինգի 5 դեպք` տուժել է 11 երեխա:
Կենտրոն-ամբիոնում Հնդկաստանից ժամանած պրոֆեսորն դասախոսություններ կկարդա Հնդկաստանի ժամանակակից քաղաքակրթության եւ գրականության վերաբերյալ:
Գիտության պետական կոմիտեի նախագահի 2011-ի ապրիլի 18-ի հրամանով, բազային ֆինանսավորում ստացող գիտական հիմնարկներում ապրիլ-հունիս ամիսներին կոմիտեն մոնիտորինգ է իրականցրել` համակարգում առկա բացթողումները վերհանելու եւ հետագա գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր ամփոփել է 2011-ի առաջին կիսամյակի գործունեությունը:
Հայազգի 4 մարզիկներն Աթենքում կայացած «Հատուկ Օլիմպիադաների» Աշխարհի ամառային խաղերից վերադարձել են 7 մրցանակներով: Խաղերը տեղի են ունեցել հունիսի 20-ից հուլիսի 4-ը, ընդգրկված են եղել 120 երկրներ ներկայացնող 7000 մարզիկներ, ովքեր մրցել են 22 օլիմպիական մարզաձեւերում: Հայ մարզիկները մասնակցել են ատլետիկայի եւ լողի մրցումներին:
Հայաստանում կան կենտրոններ, որտեղ երաժշտաթերապիան կիրառվում է որպես բուժման մեթոդ:
Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը վարչապետին է ներկայացրել ոլորտում առկա խնդիրները: Առաջարկվել է մշակել մասնագիտական կողմնորոշման քաղաքականություն, որը կսկի գործել հանրակրթական դպրոցի առաջին դասարանից:
Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության տվյալներով` հայաստանյան ներքին զբոսաշրջության ոլորտում այս տարվա առաջին եռամսյակում շուրջ 14 տոկոսի աճ է գրանցվել` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
11 երկրներից Հայաստան հրավիրված մինչեւ 33 տարեկան 19 լրագրող երեք շաբաթների ընթացքում Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրեր այցելելուց բացի կլինեն նաեւ տեղական լրատվամիջոցներում:
«Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները Հայաստանի շախմատի ֆեդերացիայի եւ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ արդեն երկրորդ անգամ անցկացնում են «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրով շախմատի մրցաշարը:
Հաղպատի հանրահայտ X դարի վանական համալիրի ֆոնին հայտնված ռեփեր Սուպեր Սաքոյի եւ կիսամերկ աղջկա լուսանկարը սոցիալական ցանցերում կոշտ քննադատության է արժանացել:
«Համակարգչային խաղերի հայաստանյան ազգային հինգերորդ բաց առաջնության մեկնարկը» կկայանա երկու օրից` հունիսի 22-ին: Այս տարի գրանցումն անցկացվել է 2 փուլով` առցանց եւ ոչ առցանց: Երեկ երեկոյան ավարտված օնլայն գրանցվածների թիվը շուրջ 260 հոգի է` 4 մարզաձեւերից: Գրանցվածների շարքում կան նաեւ մարզերի բնակչներ, հիմնականում Գյումրիից եւ Վանաձորից:
Երկուշաբթի օրը Գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստի եւ դեկորատիվ կիրառական արվեստի քոլեջ-ստուդիայի սաները Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակում բացված ցուցահանդեսում ներկայացրել են իրենց աշխատանքները նվիրված ծխելու եւ երկրորդային ծխի ազդեցության վնասներին:
Հայաստանի ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկի պնդմամբ` իր ղեկավարած բուհում մթնոլորտն անառողջ չէ, ընդամենը 5-6 դասախոսներ, որոնց պայմանագրերը չեն երկարացվել, դիմել էին դատարան:
Բեռնել ավելին