Նոյեմբերի 11-ին տեղի կունենա ՀՀԿ խորհրդի ընդլայնված նիստ, որի օրակարգում լինելու է առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասնակցության հարցը: Կուսակցության ղեկավարի փոփոխության հարց օրակարգում չկա, այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց հանրապետական Գագիկ Մինասյանը։
Պետական վերահսկողական ծառայությունից հայտնում են, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և իր եղբոր ընտանիքներին պատկանող ջերմոցները 15 տարի ջրվել են ապօրինի խողովակներով:
ԵՊՀ պաշտոնական կայքի համաձայն Սերժ Սարգսյանը շարունակում է նախագահել համալսարանի հոգաբարձուների խորհուրդը: