Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից ՄԻԵԴ ներկայացված 359 հայցից քննության փուլում է ավելի քան 20-ը։
Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) «Ազատությանը» փոխանցեցին, որ մոտ մեկ ամիս առաջ դատարանի նկուղում, իրենց պնդմամբ՝ ծեծի ենթարկված «Սասնա ծռերի» չորս անդամների գործով դեռևս որևէ մեղադրյալ չկա։
Այսօր շարունակվում է «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով նիստը։
«Սասնա ծռերի» 14 անդամների գործով հերթական դատավարությունը այսօր ևս անցավ լարված մթնոլորտում։
Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը անցած ամռանը 15 օր գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի 18 անդամների գործով այսօրվա դատական նիստի ավարտին դատարանում ամբաստանյալ չէր մնացել։
Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը անցած ամռանը 15 օր գրաված «Սասնա ծռերի» 18 անդամների գործով առաջին դատական նիստն այսօր անցավ լարված մթնոլորտում։
Ոստիկանությունը «հերյուրանք» է որակել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների պնդումները, թե հունիսի 28-ին իրավապահները իրենց ծեծի են ենթարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում:
Պաշտպաններն արդեն հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն։
Բեռնել ավելին