Նախկին վարչապետը ֆեյսբուքյան իր էջում հրապարակավ հայտարարել է, թե երկրի նախագահից լիազորագիր ստանալու դեպքում «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը վաճառելու գործընթաց կսկսի:
Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերը իշխանափոխությունը դիտարկում են որպես փոփոխությունների հասնելու վերջին միջոց. այդ հարցը նրանց համար դեռևս օրակարգային չէ:
Իշխանական կոալիցիան մերժեց գազային պայմանագրերի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու` ոչ իշխանական չորս խմբակցությունների նախաձեռնությունը:
Իշխող ՀՀԿ-ն դեմ է գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը:
Հասարակական հետաքրքրություն առաջացնող հարցերին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվ արձագանքից շատերը ենթադրել էին, որ նա կարող է վերադառնալ քաղաքականություն՝ իր հենարան «Բարգավաճ Հայաստան»-ի միջոցով:
Երկու օր առաջ կայացել ակումբն անդրանիկ նիստն է գումարել, շփվել են հայ և ռուս պատգամավորները:
Մամուլն անդրադառնում է երեկ Հայաստանում նշված Բանակի օրվա կապակցությամբ անցկացված միջոցառումներին, Ուկրաինայում ավելի ու ավելի սրվող իրադարձությունների զարգացմանը, տարածաշրջանային ու ներքաղաքական հրատապ այլ խնդիրների:
Ժամկետային զինծառայող Սարգիս Սահակյանը մահացել է 2012 թվականի նոյեմբերի լույս 5-ի գիշերը Մեղրիում:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ այսօր Ստրասբուրգում մեկնարկած ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում հաստատվեցին հայաստանյան պատվիրակության լիազորությունները:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը համոզված է, որ գալիք երկուշաբթի մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանում պատվիրակության լիազորությունները հաստատվելու են:
Անցած տարեվերջին Ռուսաստանի Դաշնային խորհրդին կից ինտեգրացիոն խմբի նիստում Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ ԱՊՀ երկրների համար ստեղծվելու է պատմության միասնական դասագիրք:
Ազգային ժողովում այսօր աշխատանքային հանդիպում են ունեցել օրենսդիր մարմում ներկայացված ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները:
Փոստանջյանը վստահ է՝ եթե չհայտնվի պատվիրակության կազմում, ԵԺԿ-ն կվիճարկի պատվիրակության լիազորությունները։
Բազմաթիվ տեսագրությունների առկայության պարագայում ոստիկանությունը որոշել է ընթացք չտալ Տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած միջադեպից տուժած լրագրողների հաղորդմանը։
Մամուլն անդրադառնում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության շուրջ իրադարձություններին, ամփոփում է անցնող տարին:
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական անդամները այսօր գումարած նիստում անվավեր ճանաչեցին դեկտեմբերի 23-ի արտահերթ նստաշրջանում տեղի ունեցած գազային համաձայնագրերի քվեարկությունը:
Ընդդիմությունը պնդում է, որ վիճահարույց փաստաթղթերը վավերացվել են կանոնակարգի խախտմամբ: Ազգային ժողովի նիստը ուղեկցվեց բողոքի ակցիայով:
Խորհրդարանն այսօր քննարկեց, բայց չքվեարկեց գազային երեք համաձայնագրերից ամենավիճահարույցի` «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի կառավարության 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ»-ին տալու հարցը:
Սահմանադրական դատարանն այսօր գտավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի օրը ստորագրված գազային երեք համաձայնագրերը համապատասխանում են Հայաստանի սահմանադրությանը:
Գազի գնի շուրջ բանակցությունները, ոչ իշխանական ուժերի կարծիքով, Սերժ Սարգսյանի հաղթանակն ապահովելու համար են գաղտնի պահվել։
Բեռնել ավելին