Խորհրդարանի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում օմբուդսմենի միակ թեկնածուն դառնալու համար գալիք ուրբաթ կպայքարեն ընդդիմադիր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը և «Ալյանս» կուսակցության վարչության նախկին անդամ Նարեկ Ալոյանը:
«Պետք է ունենա այդքան ազնվություն հրաժարվելու և իր տեղի զիջելու այն անձին, ով ավելի արժանի է», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
Թաթոյանի թեկնածությունն այսօր հաստատվեց իշխանական կուսակցության խորհրդարանական խմբակցության փակ նիստում:
Խորհրդարանական խմբակցությունների մեծամասնությունում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության շուրջ որոշումներ դեռ չեն կայացրել:
Մամուլը համառորեն գրում է դաշնակցականներին էկոնոմիկայի և սոցապ նախարարի պաշտոններում նշանակելու մասին։
Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավորը վարչապետին հորդորեց ստուգել, մասնավորապես, Սամվել Ալեքսանյանին վերաբերող նման լուրերն ու խոսակցությունները:
Փոստանջյանի թեկնածությունն առաջադրելու մտադրություն ունեցող պատգամավոր Էդմոն Մարուքյանը իրենց զրույցից մանրամասներ է պատմում։
«Խոսվում է նույնիսկ շանտաժի մասին, և շոշափվում է շատ կոնկրետ անուն՝ Վատիկանում ՀՀ դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյան»,- ասաց պատգամավորը։
Նախագծով օմբուդսմենի պաշտոնում թեկնածու կարող է առաջարկել հանձնաժողովականների մեկ երրորդը
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Արամ Մանուկյանի համար ակնհայտ է, որ իշխանությունը չի ուզում որևէ մեկին պատժել սահմանադրական հանրաքվեի օրը կատարած ընտրախախտումների համար․ մոտ վեց տասնյակ քրեական գործերով կալանավորվածներ ու ազատազրկվածներ չկան:
Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան» և «Դաշնակցություն» խմբակցությունների մի խումբ պատգամավորներ որոշել են լրացնել այդ բացը:
Զարուհի Փոստանջյանն իշխանության խոստումներին չի հավատում, ասում է՝ «ընտրակեղծարարներին չի կարելի վստահել»։
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խմբակցությունները համատեղ հայտարարությամբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատգամավորներին կոչ են արել զերծ մնալ տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը վտանգող փաստաթղթերի ընդունումից:
«Հանրապետության նախագահն է որոշում՝ ում հետ բանակցել», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան»-ի խոսնակ Վահան Բաբայանը:
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի փոխանցմամբ՝ Հանրապետականն ունի Մարդու իրավունքների պաշտպանի մի քանի թեկնածուներ:
Նրա փաստաբանի փոխանցմամբ՝ Սաֆարյանի պատժախուց են տեղափոխել սպանություն և ավազակային հարձակում կատարած երեք դատապարտյալների, ովքեր էլ հենց սպառնացել են ընդդիմադիր ակտիվիստին:
«Նոր Հայաստան» շարժման անդամ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանում գտնվող Գևորգ Սաֆարյանը երեկվանից հացադուլ է սկսել՝ մենախուց տեղափոխվելու պահանջով։
Նոր Ընտրական օրենսգրքի քննարկումներից առաջ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) իր առաջարկներն է ներկայացնում իշխանությանը:
«Դա Կարեն Անդրեասյանի անձնական որոշումն է եղել»,- վստահեցնում է Վահրամ Բաղդասարյանը։
Ըստ Միքայել Մելքումյանի՝ դա շատ ռիսկային է Հայաստանի պայմաններում։
Բեռնել ավելին