Խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հաջորդ տարվա բյուջեի նախագծին այսօր կողմ արտահայտվեցին իշխող կոալիցիայի անդամ Հանրապետականի և Դաշնակցության ներկայացուցիչները, դեմ էր միայն «Ելք»-ից Մանե Թանդիլյանը: «Ծառուկյան» դաշինքից Տատյանա Միքայելյանը ձեռնպահ քվեարկեց:
Ե՞րբ կբարելավվի ժողովրդի սոցիալական վիճակը: Խորհրդարան եկած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ժամկետներ չի նշում՝ ասելով, թե դա «շարունակական աշխատանք է»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով բուռն քննարկումներ հարուցած «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծին՝ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ) ասաց, թե այս տեսքով այն վիճահարույց է:
Ստվերի դեմ մեկամյա պայքարի արդյունքում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հայտարարում է, թե անօրինական դաշտում ավելի շատ ոչ թե մեծածախ, այլ մանրածախ առևտրով զբաղվողներն են գործում:
2018 թվականի բյուջեի նախագծով Կառավարությունը խոստանում է 4.5 տոկոս տնտեսական աճ:
Ազգային ժողովի այսօրվա նիստի սկզբում «Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ Կառավարությունը պետք է լրջորեն զբաղվի Սիսիանի գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանի ծննդյան օրվա միջոցառման հարցով:
Հայաստանի և Ռուսաստանի կառավարական պատվիրակությունների երեկվա հանդիպման ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճի երկու տարբեր թվեր ներկայացվեցին:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարներ նախարար Աշոտ Մանուկյանը այսօր հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի ո՛չ բարձրացման, ո՛չ էլ նվազման նախադրյալներ է տեսնում։
Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը Եվրամիության երկրներին ու Հայաստանի իշխանություններին կոչ է արել «առավելագույն կարճ ժամկետներում ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և անհապաղ անցնել դրա գործնական իրականացմանը»։
Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը որոշեց հետաձգել Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկումը:
Քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանի կարծիքով, երեկվա բանակցություններում Հայաստանը պարտություն գրանցեց՝ հրաժարվեց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից:
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կոչ էր անում չհանդուրժել ռիսկային որևէ կառուցապատում, միևնույն ժամանակ չհերքելով, որ նման կառուցապատման թույլտվությունները ստացվում են նաև կոռուպցիայի միջոցով:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսին բռնկված հրդեհը, ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, կարող էր լինել չարամտության կամ անզգուշության հետևանք:
«Ազատությունը» զրուցել է Ազգային ժողովի պատգամավոր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ:
Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն «Ազատությանը» փոխանցեց՝ առաջիկայում շրջանառության մեջ կդնեն համապատասխան նախագիծը:
Գեղամյանը հերքում է, թե նման միջադեպ է եղել:
Բեռնել ավելին