Հաջորդ տարվա պետբյուջեի հիմնական ցուցանիշներն այսպիսին են. եկամուտներ՝ 676 միլիարդ դրամ (2009-ին՝ 927 միլիարդ), ծախսեր՝ 859 միլիարդ (2009-ին՝ 967 միլիարդ), իսկ դեֆիցիտը 2009-ի համեմատ ավելի քան 4,5 անգամ մեծ կլինի։
Մարտի 1-ի դեպքերին հաջորդած ոստիկանների գործողությունների հետեւանքով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հինգշաբթի օրը կայացած դատավարության մասնակիցներն էին երկու ամբաստանյալ ոստիկան, երկու վկա ոստիկան, երկու անհայտ անձ` ենթադրյալ տուժողներ:
Երեքշաբթի օրը Հայաստանը նշեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգության տասնամյա տարելիցը: Ե'վ երկրի ղեկավարությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ե'ւ ընդդիմությունը Եռաբլուրում ու Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին ոճրագործության զոհերի հիշատակին:
Հայաստանյան խոշոր գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկուշաբթի օրը իր անհամաձայնությունը հնչեցրեց Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվիլայի՝ անցած շաբաթ Երեւանում արած հայտարարությանը, թե Հայաստանի տնտեսությունն ունի օլիգոպոլ կառուցվածք:
Հոկտեմբերի 26-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը խորհրդարանում ներկայացրել է 2008 թվականի տարեկան զեկույցը` համաձայն որի նախորդ տարվա ընթացքում օմբուդսմենը 4000-ից ավելի դիմում-բողոքներ է ստացել:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ մոտ օրերս՝ առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում, կհրապարակի իր զեկույցը մարտիմեկյան իրադարձություններին հետեւած քրեական գործերով դատավարությունների վերաբերյալ:
Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում չորեքշաբթի շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը։
Երեքշաբթի կեսօրին Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում սկսվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործով դատավարությունը:
«Միացում» նախաձեռնության ղեկավարներից Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ պատահական չեն Ադրբեջանից հնչող հայտարարությունները Ղարաբաղի եւ հարակից տարածքների վերաբերյալ. դրանք ուղղակի կապ ունեն «հայ-թուրքական հարաբերությունների բարելավման պայմանների հետ»:
Երեւանի բնակիչները երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում հիմնականում դժգոհություն արտահայտեցին շաբաթ օրը Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման կապակցությամբ:
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի` հինգշաբթի օրը կայացած ընդլայնված նիստի բոլոր մասնակիցները իրենց աջակցությունն են հայտնել հայ – թուրքական նախաստորագրված արձանագրություններին:
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը չորեքշաբթի օրը խորհրդարանին է ներկայացրել 2008 թվականի տարեկան հաշվետվությունը եւ հայտարարել, թե հիմնականում վերականգնվում են վատնած գումարները:
2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքով զոհվածների հարազատները մտադիր են դիմել միջազգային ատյաններին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց մարտի 1-ին «Չերյոմուխա - 7» հատուկ միջոցից սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը:
Երկուշաբթի օրը ժամը 11-ի սահմաններում Երասխ-Երեւան ավտոճանապարհին` Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի հատվածում, հրազենային միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Կարո Կարապետյանի մասնակցությամբ:
Հանրապետական կուսակցությունում կան մարդիկ, ովքեր մտահոգություններ ունեն հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերաբերյալ։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը այսպիսի հայտարարություն արեց Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Սամվել Նիկոյանը։
Երկուշաբթի կայացած արտահերթ նիստում կառավարությունը հավանություն է տվել 2010 թվականի բյուջեի նախագծին։ Առաջարկվող բյուջեի ծախսային մասը՝ 859,6 միլիարդ դրամ, մոտ 85 միլիարդ դրամով պակաս է այս տարվա համար հաստատված 945 միլիարդ դրամի ցուցանիշից։
Հուլիսի 5-ից անազատության մեջ գտնվող Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի անդամ Տիգրան Առաքելյանի ձախ աչքի տեսողական ներվը վնասված է, այս մասին կա առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժի եզրակացությունը։ Առաքելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը նրա խափանման միջոցը փոխելու խնդրանքով դիմել էր Վերաքննիչ դատարան, սակայն սեպտեմբերի 25-ին նշանակված դատական նիստը չկայացավ։
3.5 տարվա ազատազրկման դատապարտված ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը, իր իսկ փոխանցմամբ, հրաժարվել է համաներմամբ պատժի չկրած մասը մեկ երրորդով կրճատելու առաջարկից։
Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի՝ չորեքշաբթի օրը կայացած նիստում հրապարակվել են պետական մարմինների գործունեության մեջ բացահայտված մի շարք խախտումներ, որոնց կապակցությամբ, սակայն, դատախազությանը որեւէ դիմում չի ներկայացվելու:
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշեց իր անկախության հռչակման 18-րդ տարեդարձը: Առավոտյան երկրի ղեկավարությունը այցելեց զոհված ազատամարտիկների «Եռաբլուր» պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակին, ինչից հետո Երեւանում կայացան տոնական միջոցառումներ:
Բեռնել ավելին