Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի գալիք խորհրդարանական ընտրություններն անվանել է «ընտրություն Եվրոպայի և Ռուսաստանի միջև»:
Հոկտեմբերի 26-ը՝ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը, Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են լինելու և երկրի նախագահը նկարագրել է այդ օրը որպես ընտրություն «պատերազմի և խաղաղության միջև»:
«Վրաստանում ոչ ոք պատերազմ չի ուզում, և ոչ ոք դա չի ծրագրում... Ընտրությունը լինելու է Ռուսաստանի ստրուկը լինելու կամ Եվրոպայի հետ համագործակցության միջև»,- հավելել է Զուրաբիշվիլին` ընդգծելով՝ ընտրությունները «էկզիստենցիալ» են լինելու նախկին խորհրդային հանրապետության համար։
Բրյուսելը դադարեցրել է Թբիլիսիի հետ ԵՄ անդամակցության շուրջ ընթացող բանակցությունները, իսկ Միացյալ Նահանգները ձեռնարկել է Վրաստանի հետ հարաբերությունների «համապարփակ վերանայում» վիճահարույց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո։