Մատչելիության հղումներ

Զոհ և վիրավորներ Ռուսաստանում՝ ԱԹՍ-երի հարվածների հետևանքով


Արխիվ
Արխիվ

Ռուսաստանյան Բելգորոդում «խոցված օդային թիրախի» բեկորների հարվածի հետևանքով 54-ամյա կին է զոհվել, ևս չորս մարդ վիրավորվել է, այս մասին հայտնում են տեղի իշխանությունները: Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ դրոնը թիրախավորել է բենզալցակայանը, ինչի հետևանքով կառույցը փլուզվել է։

Ռուսաստանյան տելեգրամյան ալիքների տեղեկություններով՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է Ռակիտյանսկի շրջանի Պրոլետարսկի կենտրոնում գտնվող «Վկուսնայա Պլանետա» սրճարանին, նախնական տեղեկություններով ՝ երկու մարդ վիրավորվել է։ Եվս մեկ մարդ էլ Շեբեկինոյում է վիրավորվել հրետակոծության հետևանքով:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG