Հայկական պատվիրակությունը հոկտեմբերի 13-17-ը Մարոկկոյում մասնակցել է ՆԱՏՕ-ի պպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) տարեկան համաժողովին, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
ՕԿՀ գործընթացի շրջանակում ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների ստորաբաժանումներն անցնում են միջազգային առաքելությունների շրջանակում ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի գնահատում:
Հայկական պատվիրակությունը գլխավորող Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Արթուր Երոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալիի (Նորվեգիա) և
ՆԱՏՕ-ի ԵԴՈՒԳՀ գործընկերության դիրեկտորատի ռազմական համագործակցության ծառայության ղեկավար-շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մարտին Ռեմեսիի հետ (Սլովակիա)։
Քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր:
- Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սկզբնավորվել են 1992 թվականին, երբ Հայաստանը դարձավ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդի (NACC) անդամ: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի փոխհարաբերությունները հիմնված են Գործընկերություն հանուն խաղաղության (PFP) ծրագրի վրա, որին Հայաստանը միացել է 1994 թվականին: