Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել՝ սպանության հատկանիշներով․ ՔԿ


Զինծառայող Արմեն Գասպարյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ սպանության հատկանիշներով, հաղորդում է Քննչական կոմիտեն։

Կոմիտեն որոշ մանրամասներ է ներկայացնում՝ նշելով, որ հունիսի 14-ին Ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնից հաղորդումն է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 08:20-ի սահմաններում, Պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային գնդակային վիրավորումով:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG