Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ վարույթով երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ


19-ամյա զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Քննչական կոմիտից հայտնում են, որ քրեական հետապնդումը հարուցվել է մի խումբ անձանց կողմից զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Նրանց անունները չեն հաղորդվում;

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG