Մատչելիության հղումներ

Զինծառայող Վահան Պետրոսյանի մահվան դեպքի գործով ձերբակալվել է մեկ անձ. ՔԿ


Զինծառայող Վահան Պետրոսյանի մահվան դեպքի գործով ձերբակալվել է մեկ անձ, հայտնեցին Քննչական կոմիտեից:

Մահվան դեպքի առթիվ հունվարի 14-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ըստ ՔԿ-ի՝ նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Վերջինս ձերբակալվել է:

Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Պաշտպանության նախարարությունը հունվարի 14-ին էր հայտնել, որ հայտնաբերվել է զինծառայող Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG