Մատչելիության հղումներ

Զելենսկին վետո է դրել օրինագծի վրա, որը պահանջում է հայտնել ռուսների հետ շփումների մասին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ պարունակող օրինագիծը վերադարձրել է Գերագույն ռադա՝ վերանայման։ Զելենսկին անհրաժեշտ է համարում փաստաթղթից հանել այն կետը, որը պարտավորեցնում է աշխատողներին տեղեկացնել գործատուներին «Ռուսաստանի Դաշնությունում կամ Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներում բնակվող անձանց հետ իրենց կապերի մասին»։

Այս որոշումը նա ընդունել է՝ քննարկելով իրավապաշտպանների և իրավաբանների մի շարք դիմումներ։ Նրանք կարծում են, որ փոփոխությունների մեջ պարունակվող սահմանումները չափազանց անորոշ են և կարող են հանգեցնել չարաշահումների։ Մասնավորապես, պարզ չէ, թե աշխատակիցները պետք է միայն բացահայտեն, որ ունեն նման կապեր, թե մանրամասն տեղեկություններ տրամադրեն այն անձանց մասին, ում հետ շփվել են:

Բացի այդ, որոշ իրավապաշտպաններ դեմ են օկուպացված տարածքներում հայտնված «Ուկրաինայի քաղաքացիների և Ռուսաստանի քաղաքացիների հավասարեցմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG