Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր զանգահարել է իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևին։ Այդ մասին հաղորդում է APA գործակալությունը՝ նշելով, որ զրույցը կայացել է այս գիշեր Կիևին հասցված ռուսական հարվածներից մի քանի ժամ անց։ Այդ հարձակման ընթացքում տուժել էր նաև Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքը, որին հարվածել էին ռուսական «Իսկանդեր» հրթիռի բեկորները։
«Հեռախոսազրույցի ընթացքում Իլհամ Ալիևը դատապարտել է Ադրբեջանի դեսպանատանը հասցված հարվածը», - հաղորդում է APA-ն։