Մատչելիության հղումներ

Զելենսկին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին նախորդ գիշերվա լայնածավալ հարձակման համար


Ուկրաինայի նախագահը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին անցած գիշեր տեղի ունեցած լայնածավալ հարձակման համար, որի հետևանքով, ըստ Վլադիմիր Զելենսկու, զոհվել է առնվազն երեք մարդ, մի քանի տասնյակը՝ վիրավորվել։

Սա, ըստ Կիևի, ամենալայնածավալ ռուսական հարձակումներից մեկն էր, որի թիրախում են եղել Ուկրաինայի գրեթե բոլոր շրջանները, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի բնակելի շենքերը։

«Նրանք, ովքեր բավարար ճնշում չեն գործադրում, մեղսակից են Մոսկվայի ագրեսիային»,-պնդել է Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Ռուսաստանը մեկ գիշերվա ընթացքում կիրառել է 407 անօդաչու թռչող սարք և ավելի քան 40 հրթիռ։ Դրանց կեսից ավելին, ըստ ուկրաինական կողմի, խոցվել է։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG