Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է սկսել խաղաղության բանակցություններ և Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Ես վստահ չեմ, որ Պուտինը պատրաստ է ավարտել այս պատերազմը», - ասել է Ուկրաինայի նախագահը NBC-ի հետ հարցազրույցի ժամանակ:
Զելենսկին կոչ է արել լրացուցիչ ճնշում գործադրել Ռուսաստանի առաջնորդի վրա՝ ասելով, թե Պուտինը «վախենում է պատժամիջոցներից»: