Մատչելիության հղումներ

Զելենսկին հանդիպել է Թրամփի հատուկ բանագնացի հետ


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգ, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգ, արխիվ

Ուկրաինայի նախագահը հանդիպում է ունեցել Կիև ժամանած ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հետ։ Բանակցությունները Զելենսկին գնահատել է «արդյունավետ»։

«Մենք քննարկել ենք խաղաղության ուղին և այն, թե ինչ կարող ենք անել միասին, որպեսզի գործնականում մոտենանք դրան։ Դա Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումն է, Եվրոպայի հետ համատեղ պաշտպանական զենքի արտադրությունն ու ձեռքբերումը։ Եվ, իհարկե, պատժամիջոցներ Ռուսաստանի և նրան օգնողների դեմ», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

«Մենք Միացյալ Նահանգների ղեկավարության հետ ենք հույսեր կապում, քանի որ ակնհայտ է, որ Մոսկվան չի կանգնի, եթե նրա ոչ ադեկվատ հավակնություններն ուժով չկանգնեցվեն», - ասել է Զելենսկին։

Զելենսկու և Քելլոգի հանդիպման մեկնարկից կարճ ժամանակ անց, ըստ Reuters-ի, Կիևում օդային հարձակման տագնապ է հայտարարվել։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG